Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Վերջինս շրջեց մարզի 9 գյուղերում, ծանոթացավ ընթացող աշխատանքներին, ինչպես նաև Ծաղկուտ և Աղվորիկ համայնքների հեռավոր արոտավայրերի ջրարբիացման աշխատանքների ավարտին, որն հնարավորություն է տալու այս գյուղերում զարգացնել անասնապահությունը: Նախարարը եղավ 2 օր առաջ կարկուտից տուժած յոթ գյուղերում, անձամբ հետաքրքրվեց՝ ինչպես են կատարվում բերքահավաքները, տեսավ դաշտերի ներկա վիճակը:
Խոսելով կարկտահորություններից տուժած համայնքներից սպասվող բերքի մասին Սերգո Կարապետյանը հույս հայտնեց. ՙԵս մտավախություն չունեմ, որովհետև մարզում 3000 հա ավել հող ենք մշակել այս տարի, մեծամասամբ՝ հացահատիկային կուլտուրաներ: Եվ այդ ավել մշակած հողերը կկոմպեսացնեն կարկատահրության վնասները: Ինձ թվում է՝ մենք անցած տարվա ծավալներից ավել բերք կունենաք՚:
Նախարարը ծանոթացավ նաև կարտոֆիլի ցանքերին, որտեղ բերքահավաք կլինի հոկտեմբերից:
Tags: կարկատահրության վնասներ, Շիրակի մարզ, Սերգո Կարապետյան, տուժած համայնքներ