Սպանություն Աբովյան քաղաքում

Օգոստոսի 13-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի հետնամասում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը դպրոցի խաղահրապարակում հայտնաբերել է մոտ 45-50 տարեկան տղամարդու դիակ:

սպանություն
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը 1947 թ. ծնված Գագիկ Սարգսյանն է:
Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահը վրա է հասել գլխուղեղի կարևոր ֆունկցիաների խանգարումից, որը հետևանք է գանգուղեղային փակ, բութ վնասվածքի:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կոտայքի բաժնի և Կոտայքի քննչական բաժանմունքի ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում` օգոստոսի 14-ին, ժամը 18.55-ին, սպանություն կատարելու կասկածանքով Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արտյոմ Զ.-ն և ներկայացվել քննչական բաժանմունք հարցաքննության:
Նա ցուցմունք է տվել, որ օգոստոսի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրեն հայհոյելու համար ձեռքով հարվածել է Գագիկ Սարգսյանի դեմքին, այնուհետև տեղափոխել հիշյալ վայրն ու հեռացել:
Արտյոմ Զ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

- See more at: http://www.police.am/news/view/%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A1%D5%A2%D5%B8%D5%BE%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%B8%D6%82%D5%B4.html#sthash.ckZvzDSg.dpuf

Tags: , ,