Բրյուսելի կենտրոնական հրապարակը ծածկվել է թուրքական ծաղկային գորգով

Բրյուսելի կենտրոնական հրապարակում այս օրերին ծաղիկների տոնն է ընթանում, որն ավանդաբար տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ:

գորգ

Այս տարի միջոցառումը նվիրված է Բելգիայում առաջին թուրք ներգաղթյալների գալստի 50-ամյակին, այդ պատճառով էլ գորգի համար ընտրվել են թուրքական ազգային նախշեր: 600 հազար կարմիր, դեղին, վարդագույն և նարնջագույն բերգոնիաներից պատրաստված գորգի վրա հարյուրից ավել մասնագետներ են աշխատել: 75 մ երկարություն, 25 մ լայնություն ունեցող թուրքական գորգը զբաղեցնում է 1875 քառ. մետր տարածք: Այն պատրաստվել է թուրքական Ուշաք քաղաքի գորգերի նմանությամբ:

Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերը նշել է, որ Բելգիայում բնակվող մոտ 220 հազար թուրքերի համար կազմակերպված միջոցառումը հատուկ նշանակություն ունի թուրքական մշակույթի և արվեստի հետ ծանոթանալու տեսանկյունից: Գորգը իր այցելուներին կհիացնի մինչև օգոստոսի 17–ը: Սպասվում է, որ երեք օրում մոտ 150 հազար մարդ կտեսնի ծաղկային այս ստեղծագործությունը:

Tags: , ,