Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ` Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մեկնել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն մասնակցելու Ադրբեջանի, Վրաստաի և Թուրքիայի ՊՆ նախարարների եռակողմ հանդիպմանը: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ` այցի շրջանակներում Յըլմազը երկկողմ հանդիպումներ կունեն իր պաշտոնակիցներ Զաքիր Հասանովի և Իրակլի Ալասանիի հետ: Նախարարները կհանդիպեն նաև Նախիջևանի մեջլիսի ներկայացուցիչ Վասըֆ Թալիբովի հետ և կայցելեն զորանոցներ:
Tags: «Հաբերլերի», ադրբեջան, եռակողմ հանդիպում, թուրքիա, նախիջևան