Բրյուսելում պաշտոնյան Քաթարի աքայադստեր նիքաբն է պոկել

o_996174Բելգիացի բարձրաստիճան պաշտոնյան քաշել-պոկել է Քաթարի արքայադստեր գլխանոցը: Նա պատահաբար փողոցում հանդիպել է 3 կանանց, որոնք նրան ինչ որ  փողոց: են հարցրել:Նրանցից մեկը նիքաբով է եղել, որը ծածկում էր կնոջ դեմքը: Բրյուսելի քաղաքապետարանի արարողակարգի պետ Ժան-Մարի Պիրը, փոխանակ կանանց հարցրած ճանապարհը ցույց տա, հայտարարել է, որ իրենց երկրում նիքաբ կրելն արգելված է ու պոկել է անծանոթուհու գլխանոցը:

Որոշ տվյալներով, պաշտոնյան այդ պահին խմած է եղել: Ու նա չգիտեր, որ իր առջև կանգնածը Քաթարի արքայադուստրն է (ԶԼՄ-ները նրա անունը չեն նշում):

Միջադեպը կատարվել է Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում: Ի դեպ, գլխանոցներն արգելված են ոչ միայն ողջ Բելգիայում, այլև հարևան երկրներում, օրինակ` Ֆրանսիայում:

«Ես ասացի, որ չեմ խոսում այն մարդկանց հետ, ում դեմքը ծածկված է: Ես փորձեցի նրան բացատրել, որ նիքաբը Բելգիայում արգելված է: Սակայն կինը, երևում է չլսեց, թե ինչ եմ ասում, դրա համար էլ ես բարձրացրի դեմքի շղարշը: Ես գիտեմ, որ չարժեր դա անել, սակայն նա նույնպես խախտել է օրենքը»:

Քաթարի արքայադուստրը բողոքել է, որ տղամարդը նիքաբի հետ քաշել է նաև դրան  պատահաբար կպած ականջօղն ու վնասել իրեն: Կինը բելգիական  դատախազություն է դիմել բողոքով ու հիմա պաշտոնյային կարող է մեղադրեն կնոջ վրա հարձակման մեջ:  Տուժած ինքը կարող է 140 եվրո տուգանվել հասարակական վայրւմ ծածկված դեմքով հայտնվելու համար:

Ինքը` Ժան -Մարի Պիրն աշխատում է որպես արարողակարգի պետ ու հաճախ է շփում ունենում արտասահմանցիների,այդ թվում`Մերձավոր Արևելքից հյուրերի հետ:

Բելգիան առաջին երկիրը չէ, որն արգելեց հասարակական վայրերում դեմքը ծածկող հագուստը: Արգելքն ընդունվել է 2012-ին, Ֆրանսիայից հետո, որն օրենքն ընդունել էր դրանից մեկ տարի առաջ: Բելգիայում շուրջ 5 մլն մահմեդական է ապրում: Նիքաբն արգելող օրենքի կողմ են նաև Շվեյցարիայի բնակիչները:

Tags: ,