Աբաս Արաղչի.«Իրանը մեծ ու հզոր ժողովուրդ ունի և ոչ ոք չի կարող անտեսել տարածաշրջանում ու աշխարհում Իրանի դերակատարությունը»

Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչին ասել է, որ 2013-ի նոյեմբերին Ժնևում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջև կնքված միջանկյալ համաձայնագիրը վերջանական համաձայնության գալու առիթ է:

«Ուրանի հարստացման, Արաքի օբյեկտի , վերջանական համաձայնության տևողության և շրջափակման հարցերն Իրան- «Վեցնյակ» միջուկային բանակցությունների անբաժան մասն են կազմում: Սրանք հարցեր են , որոնց շուրջը տարաձայնություններ դեռևս կան»,- նշել է Աբաս Արաղչին:

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը հույս է հայտնել ,որ առաջիկայում Իրան-«Վեցնյակ» երկկողմ արդյունավետ բանակցությունների արդյունքում, այս տարաձայնությունները նվազագույնի են հասնելու :

«Իրանը մեծ ու հզոր ժողովուրդ ունի և ոչ ոք չի կարող անտեսել տարածաշրջանում ու աշխարհում Իրանի դերակատարությունը,և աշխարհը, անկասկած, հարգելու է Իրանի ժողովրդի իրավունքները»,-եզրափակել է Արաղչին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: , , , ,