Իրանի նավթի նախարար. «Ամեն ինչ արվում է, որպեսզի առաջիկա երեք տարվա ընթացքում Իրանում նավթարտադրության ծավալը մեծանա»

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասել է, որ չնայած Իրանի դեմ կիրառվող շրջափակումների ու պատժամիջոցների, երկրում մեծացել է նավթի ու գազի արդյունահանման և արտահանման ծավալները:

Բիժան Նամդար Զանգանե

«Ամեն ինչ արվում է, որպեսզի առաջիկա երեք տարվա ընթացքում Իրանում նավթարտադրության ծավալն օրական  4,7 մլն բարելով բարձրանա: Արտադրության այս հավելյալ ծավալն ապահովվելու է նավթային պաշարների հաշվին»,- նշել Իրանի նավթի նախարարը:

Բիժան Նամդար Զանգանեն նշել է նաև, որ ոչ մի սահմանափակություն չկա արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու համար:
Ավելի վաղ, Իրանի ազգային նավթային ընկերության փոխնախագահ Բահման Սուլեյմանը հայտնել էր, որ իր գազային պաշարներով Իրանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում:

«Իրանի գազային պաշարները կբավականացնեն դեռ 200 տարի, իսկ նավթային պաշարները՝ 60 տարի: Հայտնաբերվել են նավթի ու գազի պաշարներով հարուստ նոր հանքավայրեր: Մասնավորապես, 2013-ին Իրանում հայտնաբերել է 70 գազային և 178 նավթային հանքավայր, որոնք գլխավորապես գտնվում են Զագրոսի լեռներում և Պարսից ծոցի ավազանում»,- ընդգծել է , Իրանի ազգային նավթային ընկերության փոխնախագահը:

Tags: , ,