Հասան Ռոհանի. «Միջուկային հարցի շուրջն Իրանի և «Վեցնյակի» միջև համաձայնության հասնելը տարածաշրջանի և համաշխարհային տնտեսության օգտին է լինելու»

Իրանի նախագահ Հասան Ռոհանին  Արդեբիլ կատարած իր երկօրյա այցի ընթացքում հանդիպել է լրագրողների հետ և անդրադառնալով Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջուկային բանակցություններին նշել է, որ Իրանը վճռակամ է միջուկային հարցի շուրջը համաձայնության հասնել «Վեցնյակի» հետ, և Թեհրանը հույս ունի, որ դիմացի կողմն էլ ունենա նույն վճռակամությունը։

Հասան Ռոհանի

«Միջուկային հարցի շուրջը Իրանի և «Վեցնյակի» միջև  համաձայնության հասնելը տարածաշրջանի, «Վեցնյակի», Իրանի և համաշխարհային տնտեսության  օգտին է լինելու»,- ասել է Իրանի նախագահը:

Հասան Ռոհանին, անդրդառնալով Իրանում արտասահմանյան նեդրողներին, պարզաբանել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մինչև 100 հոգանոց արտասահմանյան պատվիրակություններ են այցելել Իրան՝ ներդրումներ կատարելու նպատակով։

«Պետք է ուշադրություն դարձնել Իրանի հյուսիս­արևմուտքում գտնվող Արաքսի տնտեսական ազատ գոտու ստեղծման կարևորությանը: Արդաբիլի նահանգը հանքերի ոլորտում բարձր ներուժ ունի և կառավարությունը ծրագրեր է մշակել հանքերի հայտնաբերման և հետազոտման կապակցությամբ»,- ասել է Ռոհանին
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: , , ,