Նեպալում հազարավոր մարդիկ մարդկային դրոշ կազմելու ռեկորդ են սահմանել

Տասնյակ հազարավոր մարդիկ գունավոր տախտակներով հավաքվել են Նեպալի մայրաքաղաքում փորձելով անցնել մարդկային դրոշ կազմելու նախորդ ռեկորդը:

մարդկային դրոշ

Շաբաթ օրը հավաքված մարդկանց մեծ մասը ուսանողներ էին, սակայն մասնակիցների շարքում կային նաև բժիշկներ, կառավարության աշխատակիցներ, քաղաքական գործիչներ: Բոլոր մասնակիցները ժամերով կանգնել են Կատմանդուի կենտրոնում:

Միջոցառման կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ Նեպալի դրոշը կազմելուն մասնակցել է ավելի քան 38,000 մարդ: Նեպալը միակ պետությունն է, որի դրոշը քառակողմ չէ:

Միջոցառման լուսանկարները և մանրամասն նկարագրությունը կուղարկվեն Գինեսի աշխարհի ռեկորդների գրասենյակ:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր Պակիստանում 28,957 մարդու մասնակցությամբ:

 

Tags: , ,