Մենք դատապարտված են Վրաստանի հետ շատ սերտ համագործակցելու. Թ. Մանասերյան

10637627_542760725825419_1440275478_n (1)«Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերը վերջին տարիներին շատ երկչոտ կերպով են իրականացվում: Սրանում կա նաև Հայաստանի մեղքի բաժինը, որովհետև չեմ կարծում թե ամեն մի նախարար ճանաչում է իր պաշտոնակցին Վրաստանում, իսկ դա պարտադիր պայման է հարաբերությունները զարգացնելու համար: Մենք դատապարտված են Վրաստանի հետ շատ սերտ համագործակցելու», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա  ՝ չնայած նրան, որ Հայաստանը և Վրաստանը տարբեր տնտեսական գոտիների են հարում, երկուսն էլ համարվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ. ոչ խտրական վերաբերմունքը պարտադիր պայման է:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Հայաստանի տնտեսությունը տարածաշրջանում աշխատում է հիմնականում ներմուծման վրա. Ադրբեջանի հետ զրո առևտուր,  Թուրքիան ն Իրանը մտնում են այն հնգյակի մեջ, ում հետ Հայաստանը ամենամեծ ծավալի արտաքին առևտուր է կատարում: «Թուրքիայի հետ առևտրում մենք 95.5 տոկոսով միայն ներմուծում ենք: Նույն չափն է Իրանի դեպքում: Վրաստանի դեպքում արտաքին առևտրի ծավալները շատ խաբուսիկ են: Կա առևտրի ստվերային շրջանառության մաս կա: Խնդիր պետք է դնել Վրաստանի հետ առևտուրը ավելի լիարժեք դարձնելու, որը պետք է արտահայտված լինի ներմուծման արտահանման աճերով», – նշեց նա:

Նա ընդգծեց, որ Վրաստանի տնտեսությունը զարգացած չէ, չնայած վերջին տարիների բարեփոխումներին: Վրաստանի շուկայում ներդրումների կարիք կա, նաև հայրերն են այնտեղ ներդրումներ կատարում, արդյունաբերությունը դեռ ոտքի կանգնած չէ. «Վրաստանի տնտեսությունում՝ արդյունաբերությունում և ծառայությունների ոլորտում կառուցվածքային էական փոփոխություններ չեն եղել: Միակ բանը, որ փոփոխություններ կրեց, դա տուրիզմի ոլորտն է»:

Անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցին՝ Մակարյանը նշեց. «Բացի Վերին Լարսի հարցից, ես անկեղծ ասած, այդպես էլ  չհասկացա, թե մենք ինչ մասին բանակցեցինք Վրաստանի վարչապետի հետ: Մենք կամ նախահետախուզական վիճակում ենք գտնվում, կամ իսկապես ցանկանում ենք լուրջ լուրջ հարաբերությունների հիմք դնել»:

«Վերին Լարսը մեր Աքիլեսյան գարշապարն էր երկար տարիներ: Այն անընդհատ տանջել է մեր գործատուներին. կամ փակ է, կամ փլուզված է՝ ռուսական կողմի քմահաճույքներն են եղել, թե վրացական կողմի… Ես ուրախ եմ, որ այս կառավարությունը համաձայնության եկավ դա կառուցելու: Անգամ միայն դրա համար մեր վարչապետներ իհանդիպումը արդյունավետ եղավ, քանի որ դա մեծ խնդիր է Հայաստանի համար», – ասաց ԳագիկՄակարյանը՝ հավելելով, որ դա մեզ համար ճանապարհ է՝դուրս գալ դեպի ռուսական շուկա, բայց պետք է բավարար տարողունակություն ու հզորություն ունենալ, որ խցանումներ և ուշացումներ չլինեն:

Անկախ

Tags: , ,