Վարունգը լվանալ, մաքրել ու երկայնակի շերտատել: Աղ ցանել հավասարաչափ, ապա թաթախել ալյուրի մեջ և տապակել ձեթով երկու կողմից, մինչև վարդագունելը:
Դասավորել ափսեի մեջ, վրան թարմ սամիթ, համեմ կտրատել ու սխտոր ճզմել կամ էլ գլուխ սոխի շերտերով զարդարել:
Վարունգ
Վարունգը 6 հազար տարվա կենսագրություն ունի: Հայրենիքը Հնդկաստանի ու Չինաստանի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններն են, որտեղ մինչ օրս վարունգն աճում է բնական պայմաններում:
Վարունգի 95%-ը ջուր է, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի պարունակությունը` չնչին:Վարունգի մեջ այնպիսի ֆերմենտներ կան, որոնք բարերար ազդեցություն են ունենում կենդանական ծագման ճարպերի յուրացման տեսանկյունից: Ուստի այն գերազանց է մսային ուտելիքի հետ համադրելու առումով: Վարունգի մեջ С, В1, В2, Р, վիտամիններ կան ու պրովիտամին А, ֆերմենտներ, հոտավետ ու հանքային նյութեր (ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում և երկաթ): Հանքային աղերից շատ է կալիումը: Վարունգի բջջանքն օգնում է աղիքների շարժունակությանը:
Թարմ վարունգ է առաջարկվում սիրտանոթային, լյարդի, երիկամների, ճարպակալման հիվանդություններով տառապողներին: Վարունգը բարելավում է ախորժակը, օժտված է լեղամուղ, միզամուղ ու թուլացնող հատկությամբ: Հիմնային աղերի պարունակությամբ այն միայն զիջում է սև բողկին: Այդ աղերը չեզոքացնում են սննդամթերքի մեջ պարունակվող թթվային միացությունները, որոնք խախտում են նյութափոխանակության պրոցեսներն ու հանգեցնում օրգանիզմի ժամանակից շուտ ծերացման, երիկամներում ու լեղապարկում` բյուրեղային միացությունների նստվածքի (քարեր): Վարունգը, ինչպես և բողկը, համարում են օրգանիզմի սանիտար:
Վարունգը յոդի հրաշալի աղբյուր է: Եվ քանի որ վարունգի մեջ չնչին տոկոս են կազմում սպիտակուցներն ու ճարպերը, օգտագործելու դեպքում ոչ ոքի գիրանալու վտանգ չի սպառնում: Ավելին, վարունգ ուտելիս սառը ջուր կամ կաթ խմելու դեպքում հնարավոր է լավ ու արագ մաքրել աղիքները:
Գարուն է. բացվել է վարունգի սեզոնը: Իսկ մենք այն օգտագործում ենք միայն հում վիճակում, քանի որ տապակածին սովոր չենք: Սակայն բավական է մեկ անգամ, կոտրելով այդ «կարծրատիպը», տապակենք ու կտեսնենք, թե ինչ է ստացվում դրանից: Եվ գուցե այն մեր սեղանից անպակաս ուտեստի վերածվի, գնահատվի ու սիրվի: Իսկ ով սիրում է դդմիկ, կսիրի նաև տապակած վարունգը: Ի վերջո, միշտ էլ կարելի է նոր բաղադրատոմսերով նոր ու անկրկնելի, քիմքը շոյող համ գտնել:
