«Այծը բանջարանոցում». աղցան

աղցանԲաղադրությունը

300-400 գ տավարի միս

2 հատ միջին չափսի գազար

բազուկ`1 հատ

կաղամբ` մի փունջ

3 հատ կարտոֆիլ

մեկական դեղին, կարմիր ու կանաչ տաքդեղ (բուլղարական)

վարունգ` 2 հատ

2 պճեղ սխտոր

1-2 փոքր գլուխ սոխ

ձեթ (արևածաղկի), աղ ու սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Նախ` ինչու «Այծը բանջարանոցում»: Բանն այն է, որ մեծ ափսեի կենտրոնում լցվում է շերտերով կտրատած ու սոխով տապակած միսը, իսկ դրա շուրջը ծաղկաթերթի նման հավաքվում են վերը թվարկված բանջարեղենները: Բոլորը պետք է հում լինեն, բացի բազուկից , որը նախապես հարկավոր է խաշել: Իսկ սոխը, սխտորը, ձեթը, աղն ու պղպեղը պետք է հավասարաչափ ցանել բոլոր բաղադրիչների վրա:

Աղցանը մատուցվում է այդ տեսքով, իսկ ուտելուց անմիջապես առաջ` խառնվում: Սա ոչ այնքան բարդ, սակայն համեղ ու հետաքրքիր աղցան է: Ի դեպ, ցանկության դեպում կարելի է բանջարեղենի տեսակներ ավելացնել: