Բաղրջուկ կամ չինական վարդ (Hibiscus)

Բաղրջուկ կամ չինական վարդ (Hibiscus)Պատկանում է տուղտազգիների ընտանիքին :Հայրենիքը հարավային Չինաստանն է և հյուսիսային Հնդկաստանը: Բաղրջուկների ցեղը շատ մեծ է `25տեսակից ավելի:  Դրանք ցածր ծառեր են ,թփեր,խոտաբույսեր: Իրենց հայրենիքում օգտագործում են կահույք, նավակներ սարքելու,  իսկ ցողուններից մանրաթել պատրաստելու համար: Թելից գործում են պարկեր,  բրեզենտներ, ցանցեր, պարաններ,իսկ մնացորդներից պատրաստում են կոպիտ թուղթ,մեկուսիչ շինանյութեր: Որոշ տեսակի մատղաշ շիվերն ու տերևները  տեղի բնակիչները օգտագործում են ճաշի մեջ`որպես բանջարեղեն: Սենյակային պայմաններում հիմնականում աճեցնում են չինական վարդի H.rosa chinensis տեսակը,որը սովորաբար ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն,իսկ  բարենպաստ պայմանների դեպքում ` նույնիսկ ձմռանը: Այս ցեղին պատկանող մյուս տեսակը սիրիական բաղնջուկը մեր պայմաններում  ազատ ձմեռում է բաց գրունտում և հանդիպում է ամենուրեք: Չինական վարդը բազմացնում են կտրոններով`գարնանը,որոնք վերցնում են ճյուղերի ծայրերից,արմատակալեցնում և հետո տնկում 7-9սմ –անոց թաղարներում: Ամռան ընթացքում բույսը մի քանի անգամ պիտի սնուցել: Ձնռան ընթացքում բույսը պահում են 12-15 աստիճան ջերմության պայմաններում`խիստ պակասեցնելով ջրելը:

Դիտվել է 1642 անգամ:
Tags: ,