Հունիսի 15-ին հրդեհ է բռնկվել Հադրութի շրջանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Այրվել է մոտ 5 հա մակերեսով խոտածածկ տարածք:
***
Հունիսի 18-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի «Ղարվենդ» տեղանքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Այրվել է 100 հա չոր խոտածածկ տարածք:
***
Հունիսի 19-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Նորշեն համայնքի բնակիչ Գ. Ասրյանի տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Ամբողջությամբ այրվել է Գ. Ասրյանին պատկանող 2-հարկանի բնակելի տունը:
