Փորձագետի տվյալներով՝ Մայքլ Ջեքսոնը 60 օր դիմացել է առանց քնելու՝ դառնալով միակ մարդը, որ նման բան է արել:
Հարվարդի բժշկական համալսարանի քնի մասնագետ Չարլզ Սեյզլերը հայտնել է, որ ինքը երբեք չի լսել որևէ մեկի մասին, որը առանց քնի դիմացած լինի 60 օր:
CNN-ի տեղեկություններով Սեյզլերը դատարանին հայտնել էր, որ մինչ այժմ իրենք հաշվի չեն առել այն փաստը, որ Ջեքսոնի բժիշկը նրան 60 պրոպոֆոլի թուրմեր է տվել երգչի անքնությունը բուժելու համար՝ ավելացնելով, որ այդ դեղամիջոցները իրականում չեն նպաստում քնելուն, այլ ընդհակառակը՝ խախտում են քնի նորմալ ցիկլը, իսկ այդ դեղերը օգտագործող անձը իրեն միանգամայն թարմ է զգում՝ կարծես ամբողջ գիշեր հանգիստ քնել է: Եվ նրա կարծիքով Ջեքսոնի մահվան պատճառ է դարձել հենց քնի պակասը:
Դատարանին նաև հայտնել են, որ առնետների վրա իրականացված փորձերի արդյունքում պարզ է դարձել, որ նրանք առանց նորմալ քնելու կարող են դիմանալ հինգ շաբաթ:
Երկար ժամանակ նորմալ չքնած մարդիկ դեպրեսիայի մեջ են ընկնում, դառնում են ջղային և անհանգիստ, նրանք նաև կորցնում են իրենց հավասարակշռությունը և ախորժակը, հնարավոր է նաև նրանց ֆիզիկական և զգացմունքային ռեակցիաները առավել դանդաղեն:
Ըստ տեղեկությունների՝ Ջեքսոնը իր կյանքի վերջին շաբաթների ընթացքում հենց այս ախտանիշներն է ունեցել: Նրա շոուի բեմադրիչը հայտնում է, որ նա նիհարել էր, ջաղային և մոռացկոտ էր դարձել, ինչպես նաև ինքն իր հետ խոսում էր:
Tags: Մայքլ Ջեքսոն
