Հունիսի 23-ին, ժամը 01.30-ին տեղեկություն է ստացվել, որ հունիսի 22ին, ժամը 21.37-ին Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/4 շենքի 154-րդ բնակարանի բնակիչ՝ 2012 թ. ծնված Մ. Գրիգորյանը թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
—
Հունիսի 22-ին, ժամը 20.24-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.15-ին օձի խայթոցի կասկածանքով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մանկական բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Վահագնի գյուղի 1-ին փողոցի թիվ 12 տան բնակիչ՝ 2012 թ. ծնված Ա. Մարտիրոսյանը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
—
Հունիսի 22-ին, ժամը 19.08-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.45-ին Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի 2-րդ փողոցի թիվ 11 տան բնակիչ՝ 2010 թ. ծնված Ս. Մելիքյանը թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի Ավստրալիական մանկական բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Tags: թունավորումներ