Էկվադորը դիտարկում է Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստարան տրամադրելու խնդրանքը

i (2)Էկվադորի ԱԳՆ-ն դիտարկում է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի` քաղաքական ապաստարան  տրամադրելու խնդրանքը. հիմա  նա գտնվում է Մոսկվայի “Շերեմետևոյի” հյուրանոցում:

2013-ի հունիսին The Guardian  թերթը սկսել էր ամերիկյան իշխանությունների գաղտնի տվյալների հրապարակումը, որոնցից հետևում էր, որ ամերիկյան Verizon  բջջային օպերատորը վերջին 3 ամսում իր աբոնենտների զանգերի վերաբերյալ տվյալները հայտնում է ԱՄՆ իշխանություններին: Իսկ The Washington Post-ը պատմել էր PRISM ծրագրի մասին, որի շրջանակներում հատուկ ծառայությունները  համաշխարհային ՏՏ ընկերութուններից, ինչպիսիք են  Apple, Facebook, Google-ը, տվյալներ հավաքելու հնարավորություն էին ստանում: Հունիսի 10-ին The Guardian –ը բացահայտեց իր տեղեկատուի անունը.նա 29-ամյա Էդուարդ Սնոուդենն էր, որը նախկինում աշխատել էր ԿՀՎ-ում: Հունիսի 12-ին նա հայտնվեց Հոնկոնգում, որտեղ էլ հարցազրույց տվեց The China Morning Post-ին:

Հոնկոնգից Սնոուդենը WikiLeaks-ի միջնորդությամբ քաղաքական ապաստարան խնդրեց Իսլանդիայից: Իսլանդիան  մատնանշեց օրենսդրության այն կետը, որի համաձայն ապաստարան խնդրողը պետք է գտնվի երկրի տարածքում: Սնոուդենը բացատրել է, որ Իսլանդիա չի թռել, որովհետև վախեցել է Վաշինգտոնի կողմից այդ ոչ մեծ պետության վրա ուժեղ ճնշումից:

Հունիսի 23-ին Սնոուդենը ժամանեց Հոնկոնգից Ռուսաստան:Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը տրանզիտ ուղևոր էր ու ստիպված էր գտնվել “Շերեմետևոյի” օդանավակայանի տարածքում: Վաշինգտոնն արդեն հայտնել է Սնոուդենի` Հոնկոնգից հեռանալու ու չձերբակալվելու կապակցությամբ իր դժգոհությունը:

Իսկ չինական իշխանությունները հայտարարել են, որ դիտարկել են ԱՄՆ հարցումն ու որոշել թողնել Սնոուդենին` դիվանագիտական սկանդալից խուսափելու նպատակով: Դրա մասին անանուն աղբյուրը հայտնել է The New York Times-ին: Այսօր ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը հույս է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը “կդիտարկի Սնոուդենին Մացյալ Նահանգներ էքստրադիցիայի ենթարկելու բոլոր  հնարավոր տարբերակները”:

Tags: