Twitter միկրոբլոգների ծառայության ներկայացուցիչները մերժել են համագործակցության վերաբերյալ թուրքական իշխանությունների առաջարկը: Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրիմը, հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը։
Նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թուրքական իշխանությունները համագործակցության առաջարկելով դիմել էին Facebook և Twitter սոցկայքերին՝ կապված Ստամբուլի Գեզի այգում ընթացքող ցույցերի հետ։ Նրա խոսքով` այդ կայքերում ստեղծվում են մեծ քանակությամբ կեղծ աքաունթներ, որոնց նպատակը ցուցարարներին աջակցելն է։
Facebook-ը համաձայնել է գործել իշխանությունների հետ համատեղ, սակայն Twitter-ը մերժել է այդ առաջարկը։ Նախարարը քննադատել է նման որոշումը՝ նշելով, որ եթե ընկերությունները գործունեություն են ծավալում Թուրքիայում, ապա պետք է համագործակցեն դատական և իրավապահ մարմինների հետ։
Tags: Twitter, Թուրքիայ
