Կոլորադոյում գումար նվիրող նախաձեռնող խումբ է հայտնվել

30133923.246257.9614Կոլորադոյի Բոուլդեր քաղաքում  մի խումբ է հայտնվել, որը որոշել է գումար նվիրել քաղաքի բնակիչներին. Twitter-ում տեղադրում են հուշումներ, թե որտեղ կարելի է գումարով ծրարները գտնել: Մի քանի օր առաջ սկսված  նախաձեռնությամբ, բաժանվող ծրարներում սովորաբար 40 դոլար է լինում:

Հերթական ծրարի թաքստոցի մասին իմանալու համար պետք է ծանոթանալ  @HiddenCashCO-ի գրություններին: Քանի մարդ է մասնակցում այդ նախագծին` նույնպես անհայտ է: Խումբը լրագրողներին բացատրել է, որ ցանկանում է մի քիչ երջանկացնել  իրենց քաղաքացիներին:

@HiddenCashCO-ն  նմանօրինակն է Սան Ֆրանցիսկոյի  թվիթերյան  @HiddenCash-ի որը ստեղծել է տեղացի միլիոնատեր ռիելթորը: Նա իր ընթերցողներին հայտնում է, թե որտեղ կարելի է տնել կանխիկ գումարով (100 դոլար)ծրարները: Նրա խոսքով, իր նախագծի նպատակը մարդկանց ուրախացնելն է:

Անկախ

Հաքերները գողացել են Facebook, Gmail, Twitter և Odnoklassniki կայքերի 2 միլիոն օգտատերերի գաղտնաբառեր

facebook-passwordԱյս շաբաթ հրապարակված հայտարարության համաձայն՝ հաքերները գողացել են Facebook, Google, Twitter, Yahoo և այլ կայքերի գրեթե 2 միլիոն օգտատերերի մուտքաբառերն ու գաղտնաբառերը:

Trustwave կիբեր անվտանգության ընկերությունից տեղեկացրել են, որ հսկայական քանակությամբ իֆորմացիան գողացել են ամբողջ աշխարհում անհաշվելի թվով համակարգիչներում տեղադրված հատուկ ծրագրի միջոցով: Ծրագիրը անցած ամսվա ընթացքում որսացել է մուտքի գաղտնաբառերը և ուղարկել հաքերներին:

Trustwave-ի հետազոտողները կարողացել են գտնել Նիդեռլանդներում տեղադրված սերվերը, որտեղ հայտնաբերվել են ավելի քան 93,000 կայքեր մուտք գործելու լիազորություններ՝ ներառյալ Facebook, Gmail, Google+, YouTube, Yahoo, Twitter, Odnoklassniki, LinkedIn կայքերը:

Ընկերության տեղեկություններով՝ իրենք այդ ընկերություններին տեղեկացրել են իրենց կայքերի հաքերական հարձակման ենթարկվելու վերաբերյալ: Նրանք այս տեղեկությունները հրապարակել են հինգշբաթի օրը:

Ըստ տեղեկությունների հաքերները իրենց այս գործողությունը սկսել են հոկտեմբերի 21-ից: Այդ ծրագիրը համակարգչում հնարավոր չէ գտնել որոնողական ծրագրերի միջոցով, քանի որ վիրուսը թաքնված է գործում: Միակ բանը որ օգտատերը կարող են անել, դա համացանցային բրաուզերների, Adobe (ADBE) և Java ծրագրերի վերջին թարմացված տարբերակները ներբեռնելն է:

 

Twitter-ը ստեղծել է արտակարգ իրավիճակների հաղորդագրության ծառայություն

twitter- alertTwitter-ը չորեքշաբթի հայտարարություն է տարածել իր նոր ծառայության մասին, որը հնարավորություն կտա պետական և ոչ պետական կազմակերպություններին բնական աղետների ժամանակ կամ ճգնաժամային պահերին իրենց հրատապ հաղորդագրությունները ուղարկել ուղիղ օգտատերերի բջջային հեռախոսներին:

Ըստ Twitter Alerts-ի կայքի՝ օգտատերերը, գրանցվելով Twitter Alerts կոչվող ծառայությունում, գրավոր հաղորդագրությունների տեսքով հրատապ տեղեկություն կստանան, երբ կազմակերպությունը Twitter-ում տեղադրած իր հաղորդագրությունը որակի «տագնապային»:

Ավելի քան 60 կազմակերպություններ են գրանցվել նոր համակարգում ներառյալ ԱՄՆ-ի որոշ նահանգների կառավարման բաժիններ, Կարմիր խաչը, ԱՄՆ արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը, Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը և այլն:

Օգտատերերը ցանկից կարող են ընտրել, թե որ կազմակերպությունից են ցանկանում տագնապի հաղորդագրություններ ստանալ:

Նոր ծառայությունը ստեղծվել է, երբ Սենդի փոթորկի և Բոստոնի մարաթոնի ընթացքում ռումբների պայթյունների ժամանակ պետական գործակալությունները և լրատվական կազմակերպությունները Twitter կայքը օգտագործում էին հանրության հետ կապ պահելու համար:

 

Twitter-ը հրաժարվել է համագործակցել Թուրքիայի իշխանությունների հետ

3Twitter միկրոբլոգների ծառայության ներկայացուցիչները մերժել են համագործակցության վերաբերյալ թուրքական իշխանությունների առաջարկը: Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրիմը, հաղորդում է թուրքական  “Անադոլու” գործակալությունը։
Նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թուրքական իշխանությունները համագործակցության առաջարկելով դիմել էին Facebook և Twitter սոցկայքերին՝ կապված Ստամբուլի Գեզի այգում ընթացքող ցույցերի հետ։ Նրա խոսքով` այդ կայքերում ստեղծվում են մեծ քանակությամբ կեղծ աքաունթներ, որոնց նպատակը ցուցարարներին աջակցելն է։
Facebook-ը համաձայնել է գործել իշխանությունների հետ համատեղ, սակայն Twitter-ը մերժել է այդ առաջարկը։ Նախարարը քննադատել է նման որոշումը՝ նշելով, որ եթե ընկերությունները գործունեություն են ծավալում Թուրքիայում, ապա պետք է համագործակցեն դատական և իրավապահ մարմինների հետ։