Forbes-ի վարկածով Օփրա Ուինֆրին է գլխավորում տարվա ամենաազդեցիկ հայտնիների ցուցակը: 2012-ին և 2011-ին նա առաջատարի դիրքից նահանջել էր մեկ աստիճանով: Հրատարակությունը ցուցակը կազմելիս հաշվի է առնում աստղի աշխատած գումարը, ինչպես նաև նրա անվան հիշատակումը տարբեր հրապարակումներում ու սոցցանցերում:
Երկրորդ հորիզոնականում Լեդի Գագան է (ի դեպ, նա նաև տարվա ամենաազդեցիկ երաժիշտն է ճանաչվել): Լեդի Գագան այս ցուցակը գլխավորում էր 2011-ին: Երրորդ դիրքում ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է: Ամսագիրը նշում է, որ այդ դիրքի համար նա պարտական է “Լինքոլն” ֆիլմին, որն էկրան է բարձրացել 2012-ին ու մի քանի մրցանակներ ստացել, այդ թվում` 2 “Օսկար”: 4-րդ հորիզոնականում երգչուհի Բեյոնսեն է, 5-ում` Մադոննան, 6-րդում` Թեյլոր Սվիֆթը, Bon Jovy խումբը` 7-րդն է, թենիսիստ Ռոջեր ֆեդերերը` 8-րդը, Ջաստին Բիբերը` 9-րդը, հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը` 10-րդը: 2012-ի առաջատար Ջենիֆեր Լոպեսն այս տարի թոփ-100-ում զբաղեցնում է 12-րդ տեղը:
Օփրա Ուինֆրին տարբեր տարիներին արդեն 4 անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
