Forbes: Սանդրա Բալոքը` տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհի

5557Սանդրա Բալոքը  գլխավորում է Forbes-ի կազմած տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը: Հրատարակության գնահատմամբ, 2013-ի հունիսից մինչև 2014-ի հունիս ժամանակահատվածում դերասանուհին վաստակել է 51 մլն դոլար:

Նշվում է, որ Բալոքն այդ դիրքի համար առաջին հերթին պարտական է  “Գրավիտացիա” ֆիլմին, որը համաշխարհային վարձույթում հավաքել է 716 մլն դոլար: Այդ ֆիլմն արժանացել է նաև քննադատների ու կինադիողների բարձր գնահատականին ու  7  “Օսկար” ստացել:

Երկրորդ հորիզոնականում Ջենիֆեր Լոուրենսն է` 34 մլն դոլարով, իսկ երրորդ հորիզոնականում Ջենիֆեր Էնիսթոնն է` 31 մլն դոլարով: 4-րդ հորիզոնականում Գվինեթ Փելթրոուն է` $19-ով:

Անցած տարի այս ցուցակը գլխավորում էր Անջելինա Ջոլին` ով այս տարի 5-րդ հորիզոնականը կիսում է Քեմերոն Դիասի հետ(19 -ական մլն դոլար):

Մոլորակի ամենահարուստ կինը

53197b68-f51d-9c08-f51d-9c071057b68d.photo.0Քրիստինա Ուոլթոնը, որի կարողության հիմնական մասը բաժին է ընկնում  սկեսրոջ` Սեմ Ուոլթոնի հիմնադրած  Wal-Mart –ի ցանցին, ճանաչվել է աշխարհի ամենահարուստ կին ըստ  Forbes –ի:  Նա արդեն վերջին 5 տարում 4 անգամ  ամենահարուստ կին է ճանաչվել իր 36,7 մլրդ դոլարով:

Վարկանշային այս ցուցակում նա առաջ է անցել  L’Oreal-ի ժառանգորդուհի Լիլիան Բետանկուրից, որի կարողությունը գնահատվում է 34.5 ,լրդ դոլար

Երրորդ հորիզոնականում Wal-Mart-ի հիմնադրի դուստրն է` Էլիս Ուոլթոնը` 34,3 մլրդ դոլարով:

Mars ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ,հրուշակեղենի ընկերության թոփ մենեջեր Ժակլին Մարսը 4-րդ հորիզոնականում է `20 մլրդ-ով:

Ջոնինա Ռայնհարթը, որը գլխավորում է ավստրալական լեռնահանքարդյունաբերական  Hancock Prospecting ընկերությունը, 5-րդ հորիզոնականում է 17,7 մլրդ դոլարով: 6-րդ հորիզոնականում Սյուզանա Կլաթենն է, որը եղբոր ու մոր հետ` 50%-ով տիրում է BMW ավտոկոնցեռնը:

Միակ կինը Ռուսաստանից, որ հայտնվել է այդ ցուցակում, Ելենա Բատուրինան է: Նրա կարողությունը գնահատվում է 1 մլրդ դոլար:

Այս տարվա վարկածով ամենահարուստների ցուցակում 172 կին է  ընդգրկվել, մինչդեռ անցած տարի նրանք 138-ն էին: Սակայն կանայք փոքրամասնություն են այս վարկանիշում ու կազմում են ցուցակի 10%-ը: Ընդհանուր առմամբ ցուցակում 1645 մարդ է ընդգրկված:

Աշխարհ

Բիլլ Գեյթսը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է

o_891381Microsoft հիմնադիր Բիլլ Գեյթսը Forbes-ի վարկանշային աղյուսակում կրկին զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Վերջին տարիներին առաջին հորիզոնականը զբաղեցրած մեքսիկացի Կառլոս Սլիմի կարողությունը  նվազել է մլրդ դոլարով: Հիմա նա 72 մլրդ ունի, իսկ Բիլլ Գեյթսի կարողությունը մեկ տարում ավելացել է 9 մլրդ-ով : Այժմ Գեյթսի կարողությունը գնահատվում է 76 մլրդ:

Երրորդ հորիզոնականում  կրկին  Zara բրենդի տիրոջը` Ամանսիո Օրտեգային է պատկանում:

Իսկ ամնեահարուստ ռուսաստանցին կրկին Ալիշեր Ուսմանովն է, չնայած նա աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում 34-րդ հորիզոնականից  հասել է 40-րդին:

Անկախ

“Forbes”-ը քննադատել է Իլհամ Ալիևին

“Forbes”Ամերիկյան հեղինակավոր “Forbes” ամսագիրը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը` այն աշխարհի ամենառեպրեսիվ ռեժիմներից մեկն անվանելով, հաղորդում է “Հագին” կայքը:

“Չնայած այն հանգամանքին, որ պարոն Բրայզան Ադրբեջանը Իրանում ռեֆորմիստների համար որպես օրինակ է մատնանշում, ադրբեջնական ռեժիմը  ավելի խիստ է, քան ռուսականը: Սա հաստատում են նաև բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: Ծիծաղելի է, երբ ԱՄՆ նախկին դեսպանը իրանցի ռեֆորմիստներին կոչ է անում հավասարվել մի երկրի, որտեղ իրավիճակն ավելի վատ է, քան Ռուսաստանում”, -ասված է “Forbes”-ի` “Ադրբեջան. առանց քաղաքական բարեփոխումների երկիր” վերնագրով հոդվածում:
Հոդվածում նշում է նաև, որ Ադրբեջանը չի կիսում արևմտյան արժեքները`ընդգծելով, որ աշխարհի ամենափակ քաղաքական համակարգերից մեկը ստեղծված է հենց Ադրբեջանում:

Մադոննան առաջ է անցել Լեդի Գագայից

o_851931Ըստ Forbes-ի`   բարձր վարձատրվող երաժիշտների ամենամյա վարկանշային ցուցակում առաջին հորիզոնականը գրավել է 55-ամյա փոփ-երգչուհի Մադոննան: Նա անցած տարվա հունիսից մինչև այս տարվա հունիս աշխատել է 125 մլն դոլար:

Նրա հիմնական եկամուտները ստացվել են  շուրջերկրյա MDNA շրջագայությունից ու   սեփական գծի հագուստի և օծանելիքի վաճառքից:

Ledi Gaga80 մլն-ով երկրորդ հորիզոնականում 27-ամյա Լեդի Գագան է : Սակայն հրատարակությունը նշում է, որ նրա եկամուտը շատ ավելի կլիներ, եթե վնասվածքի պատճառով ժամկետից շուտ չավարտեր Born This Way Ball շրջագայությունը:

Երորդը Ջոն Բոն Ջովին է` 79 մլն դոլարով: Նրանից հետո քանթրի երաժիշտ Թոբի Կիտն է (65 մլն-ով), ապա բրիտանական Coldplay  ռոք խումբը` 64 մլն-ով:

Ըստ «Forbes» ամսագրի՝ աշխարհի ամենահզոր մարդը Վլադիմիր Պուտինն է

Վլադիմիր Պուտին, «Forbes»Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից «Forbes»-ը հրապարակել է երկրագնդի ամենահզոր մարդկանց ցուցակը: Այս տարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորում է «Forbes»-ի ցուցակը՝ հետևում թողնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Հետաքրքրական է, որ ամենահզոր մարդկանց շարքերում չեն հայտնվել ոչ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, ոչ էլ վարչապետ Թայիփ Էրդողանը: Փոխարենը «Forbes»-ի ցուցակում տեղ են զբաղեցրել Բարաք Օբաման, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Հռոմի պապ Ֆրանցիսկը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ինչպես հաղորդում է «Ռադիկալը»՝ «Forbes»-ը իր նախընտրությունը տվել է Վլադիմիր Պուտինին Սիրիայում քիմիական զենքի խնդրի լուծման մեջ մեծ ներդրում ունենալու համար: Բացի այդ ըստ ամսագրի՝ Պուտինը Ռուսաստանում մեծացրել է իր ազդեցությունը, իսկ Օբաման, երկրորդ անգամ ընտրվելով հանդերձ, գնալով կորցնում է իր ուժը:

 

Մայքլ Ջեքսոնը գլխավորել է մահացած ամենահարուստ անվանիների ցուցակը

o_478521Forbes-ը հրապարակել է մահացած ամենահարուստ անվանիների ցուցակը: Նրանց  հետմահու եկամուտները տասնյակ միլիոններով են հաշվվում:  Ցուցակը գլխավորում է “փոփ արքա” Մայքլ Ջեքսոնը, որը մահացել է 2009-ին, 50 տարեկան հասակում: Նրա ժառանգնեըը մեկ տարում երգչի անվան վրա 160 մլն դոլար են աշխատել:Համեմատության համար,  օրինակ` Մադոննան, որն ակտիվ ելույթներ է ունենում, մեկ տարում 125 մլն դոլար է վաստակել:

Երկրորդ հորիզոնականում “ռոքնռոլի” արքա Էլվիս Փրեսլին է:1977-ին 35 տարեկանում կյանքից հեռացած երգչի ձայնասկավառակները, նրա պատկերով ապրանքները գնում են առաջվա պես ու այցելում Մեմֆիսում գտնվող նրա անունը կրող թանգարան: Էլվիսի “եկամուտը” կազմում է տարեկան 55 մլն դոլար:

3-րդ հորիզոնականում ամերիկացի նկարիչ ու ծաղրանկարիչ Չարլզ Շուլցն է, որի տարեկան “եկամուտը” կազմում է 37 մլն դոլար: Նրա կոմիքսները հրապարակվել են աշխարհի 75 երկրներում, 21 լեզվով:

Չորրորդ հորիզոնականում “Հոլիվուդի թագուհին” է` Էլիզաբեթ Թեյլորը. նրա ժառանգները ստացան 25 մլն դոլար: 2012-ին այդ գումարը զգալիորեն ավելի էր` 210 մլն, քանի որ աճուրդում վաճառվել էին դերասանուհու զարդերն ու հագուստները:

Հինգերորդ հորիզոնականում Բոբ Մառլին է, որը մահացել է 1981-ին: Նրա անունով ժառանգները տարեկան 18 մլն դոլար են աշխատում:

Ցուցակում նաև Ալբերտ Էյնշտեյնի անունն է (8-րդ տեղը` 10 մլն դոլարով), ում անունը օգտագործվում է ինտելեկտուալ ապրանք արտադրողների կողմից: Բացի այդ Montblanc  ընկերությունը սահմանափակ թվով “Էյնշտեյն” ժամացույցներ է արտադրում, որոնք վաճառվում են 3 հազար դոլարով:

Առաջին անգամ այս ցուցակում է հայտնվել մեքսիկացի երգչուհի Ջեննի Ռիվերայի անունը, որը 2012-ին զոհվել է ավտովթարից: Մեկ տարում վաճառվել է երգչուհու 880 հազար ձայնասկավառակ, այնքան, որքան նրա  կենդանության օրոք: Նրա ժառանգները ստացել են 7 մլն դոլար:

Forbes-ի տասնյակը գլխավորում է Էշթոն Կատչերը, ամփոփում` Չառլի Շինը

m_64531435-ամյա Էշթոն Կատչերը-ը երկրորդ անգամ անընդմեջ  ամերիկյան ТВ –ի ամենաբարձրվարձատրվող դերասանն է ճանաչվել: Դրա մասին հայտնում է Forbes –ն ու ճշգրտում. նա  2012-ի հունիսից 2013-ի հունիսը վաստակել է 24 մլն դոլար:

Նրանից հետո այս ցուցակում “Երկուսուկես մարդ” ֆիլմի նրա խաղընկեր 48-ամյա Ջոն Կրայերն է, որը նույն ժամանակահատվածում վաստակել է 3 մլն-ով պակաս: Առաջին եռյակն ամփոփում է  Ռեյ Ռոմանոն, որը վաստակել է 16 մլն. նա հայտնի է նաև “Բոլորը սիրում են Ռայմոնդին” ֆիլմից: Նրանցից հետո ցուցակում Նիլ Պատրիկ Հարիսն է(”Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը”) և Մարկ Հարմոնը` 15-ական մլն դոլարով: Հինգերորդ հորիզոնականում Պատրիկ Դեմփսին է”Կրքի անատոմիա “ ֆիլմից` 13-մլն տարեկան եկամուտով:

Իսկ սկանդալային համարում ունեցող Չառլի Շինն այս ցուցակում վերջինն է` 10 մլն դոլարով:

 

 

Չար կախարդն օգնեց Ջոլիին գլխավորելու Forbes-ի ցուցակը

o_800211Անջելինա Ջոլին իր բոլոր տիտղոսներին ավելացրեց Forbes-ի վարկածով  Հոլիվուդի  ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակի առաջատարի դիրքը: Ցուցակը հրապարակվել է երկուշաբթի: Անցած տարվա հունիսից մինչև այս հունիս նա աշխատել է 33 մլն դոլար: Ընդ որում, դրա գրեթե կեսը (15 մլն դոլար) նրա հոնորարն է` “Մալեֆիսենթ” ֆիլմում չար կախարդի դերի համար, որը էկրանին կհայտնվի 2014-ի ամռանը:

Երկրորդ հորիզոնականում Ջենիֆեր Լոուրենսն է` 26 մլն դոլարով: Դրա վրա մեծապես ազդել է “Քաղցած խաղեր” վեպի էկրանավորումը, որը  կինովարձույթում 690 մլն դոլար է հավաքել: Բացի այդ,   Լոուրենսն այս տարի “Իմ ընկերը խանգարված է” ֆիլմում լավագույն կանացի դերի համար ստացել է “Օսկար”:

Եռյակն ամփոփում է “Աղջամուղջ” ֆիլմի աստղ Քրիստեն Ստյուարտը: Անցած տարի նա էր գլխավորում այս ցուցակը, սակայն այս տարի նրա եկամուտները նվազել են  մեկ երրորդով ու հասել 22 մլն-ի: Վերջին շրջանում նա նախընտրում է ուշադրություն հատկացնել համեստ եկամտով անկախ նախագծերին` ինչպիսին է Ջեք Կերաուկի “Ճանապարհին” (8,7 մլն դոլար) վեպի էկրանավորումը:

Forbes-ը կազմել է ռուսաստանցի բարեգործ միլիարդատերերի ցուցակը

ՈւսմանովForbes-ը տեղեկացնում է, որ 2012-ին ռուսաստանցի 8 միլիարդատեր բարեգործության նպատակով ծախսել է 390 մլն դոլար:

Այս ցուցակում  առաջատար է Ալիշեր Ուսմանովը, որն իր 17,6 մլրդ կարողությունից 2012-ին բարեգործական նպատակով տրամադրել է 180 մլն դոլար: Երկրորդ տեղում Ռոման Աբրամովիչն է (111 մլն դոլար), երրորդ հորիզոնականում Անդրեյ Սկոչն է` 40,2 մլն դոլարով:

Այս ցուցակում են հայտնվել նաև Վլադիմիր Պոտանինի, Անդրեյ Դերիպասկայի, Գենադի Տիմչենկոյի, Վագիտ Ալեքպերովի ու Դմիտրի Մազեպինի անունները:

Ռուսաստանի ոչ կոմերցիոն  CAF կազմակերպության տնօրեն Մարիա Չերտոկը հայտնել է, որ մեծահարուստների մեծ մասը չի սիրում խոսել բարեգործությունից այն պատճառով, որ նվիրատվությունները կատարվել են ինչ-որ առիթով կամ էլ իշխանությունների պահանջով:

Աշխարհում ամենաշռայլ միլիարդատերերն են Բիլլ Գեյթսն ու Ուորեն Բաֆեթը: Նրանց բարեգործական ծախսերը ներկա դրությամբ համապատասխանաբար 28 և 20 մլրդ են կազմում: Ընդ որում, Գեյթսի կարողությունը գերազանցում է 67 մլրդ-ն , իսկ Բաֆեթինը` 59 մլրդ դոլարը:

2010-ին աշխարհի միլիարդատերերը ստեղծել են  The Giving Pledge ընկերությունը, որին անդամագրված գործարարները խոստանում են կյանքի օրոք իրենց կարողության մեծ մասը հատկացնել բարեգործությանը: Ռուսներից այդ ծրագրին մասնակցում է   Վլադիմիր Պոտանինը:

 

 

 

 

Հյու Ջեքմանը 2013-ի ամենաազդեցիկ դերասան է ճանաչվել

bb_horizontal_bigger19955898Forbes ամսագիրը հունիսի վերջին հրապարակել է 100 ամենաազդեցիկ հայտնիների ցուցակը: Իսկ հիմա էլ ներկայացրել է 10 ամենահեղինակավոր տղամարդ-դերասանների ցանկը: Հրատարակությունը գնահատել է մասնակիցների եկամուտը, նրանց մասնակցությամբ նախագծերի շահութաբերությունն ու  անձնական ձեռքբերումները: Առաջին հորիզոնականն այս ցուցակում զբաղեցրել է  Հյու Ջեքմանը: Այս ցուցակում են հայտնվել նաև arce233Ռոբերտ-Դաունի-կրտսերը, Լեոնարդո դի Կապրիոն, Թոմ Քրուզն ու Չենինգ Տատումը:

Ամսագիրը ոչ միայն գնահատել է Ջեքմանի դերասանական տաղանդը, այլև նրա վոկալ ու պարային ունակությունները: Անցած տարվա վերջին էկրան է բարձրացել “ Թշվառները” մյուզիքլը, որտեղ Ջեքմանը կատարում է  կալանավոր Ժան Վալժանի պարտիան: Այդ դերի համար նա ստացավ իր առաջին “Ոսկե գլոբուսը” ու ներկայացվեց “Օսկարի”: Ջեքմանը Laughing Man թեյ արտադրող ընկերություն ունի, որի ողջ հասույթը բարեգործական հիմնադրամ է գնում:

Երկրորդ հորիզոնականում հայտնված Ռոբերտ Դաունի կրտսերը Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից է, այս տարի նրա եկամուտը կազմել է 75 մլն դոլար:”Վրիժառուները” ֆիլմը, որտեղ  նա Թոնի Սթարքի դերն է կատարում, հավաքել է 1,5 մլրդ դոլար, իսկ “Երկաթյա մարդը 3”-ը` 1,2 մլրդ:

78999-samye-stilnye-637x0-2Երորդ հորիզոնականը զբաղեցրած Լեոնարդո դի Կապրիոն, որի հերոսները հաճախ մահանում կամ էլ խելացնոր են դառնում, Բազա Լուրմանի դերն է կատարել“Մեծն Գեթսբիում”, որը ռեժիսորի համար ամենաեկամտաբեր ֆիմը դարձավ` հավաքելով 300 մլն դոլար:

Օփրա Ուինֆրին վերադարձրել է ամենաազդեցիկ հայտնիի վարկանիշը

Oprah WinfreyForbes-ի վարկածով Օփրա Ուինֆրին է գլխավորում տարվա ամենաազդեցիկ հայտնիների ցուցակը: 2012-ին և 2011-ին նա առաջատարի դիրքից նահանջել էր մեկ աստիճանով: Հրատարակությունը ցուցակը կազմելիս հաշվի է առնում աստղի աշխատած գումարը, ինչպես նաև նրա անվան հիշատակումը տարբեր հրապարակումներում ու սոցցանցերում:

Lady GagaԵրկրորդ հորիզոնականում Լեդի Գագան է (ի դեպ, նա նաև տարվա ամենաազդեցիկ երաժիշտն է ճանաչվել): Լեդի Գագան այս ցուցակը գլխավորում էր 2011-ին: Երրորդ դիրքում ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է: Ամսագիրը նշում է, որ այդ դիրքի համար նա պարտական է “Լինքոլն” ֆիլմին, որն էկրան է բարձրացել 2012-ին ու մի քանի մրցանակներ  ստացել, այդ թվում` 2 “Օսկար”: 4-րդ հորիզոնականում երգչուհի Բեյոնսեն է, 5-ում` Մադոննան, 6-րդում` Թեյլոր Սվիֆթը, Bon Jovy  խումբը` 7-րդն է, թենիսիստ Ռոջեր ֆեդերերը` 8-րդը, Ջաստին Բիբերը` 9-րդը, հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը` 10-րդը: 2012-ի առաջատար Ջենիֆեր Լոպեսն այս տարի  թոփ-100-ում զբաղեցնում է 12-րդ տեղը:

FRANCE-FILM-FESTIVAL-CANNESՕփրա Ուինֆրին տարբեր տարիներին արդեն 4 անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Forbes թերագնահատել է սաուդյան արքայազնին

i (3)Սաուդյան Արաբիայից արքայազնը դատի է տվել Forbes-ին իրեն հասցրած վիրավորանքի համար, նշելով, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում պարբերականն իր կարողությունը ներկայացրել է գրեթե  10 մլրդ-ով պակաս: 2013-ի մարտի 3-ին ամսագիրը հրապարակել է միլիարդատերերի ցուցակը, որտեղ ալ-Վալիդ իբն Թալալը զբաղեցրել էր 26-րդ հորիզոնականը` 20 մլրդ դոլարի ակտիվներով: Ինքը` 57-ամյա արքայազնը վսռահեցնում է, որ իր կարողությունը գնահատվում է 29,6 մլրդ դոլար: Նման եկամտով նա կարող էր տեղ զբաղեցնել միլիարդատերերի առաջին տասնյակում:

Վիրավորված արքայազնը իր Kingdom Holding Company  ընկերության միջոցով հայտարարել է, որ իր հարաբերությունները դադարեցնում է ամսագրի հետ: Բացի այդ, նա գլխավոր խմբագիր Սթիվ Ֆորբսին է դիմել ` պահանջելով հեռացնել իր անունը հիշյալ ցուցակից: Նա հայտնել է, որ իր աշխատակիցներն այլևս չեն օգնի Forbes-ին գնահատելու իր կարողությունը:

Իսկ Forbes -ը տարակուսած է ալ-Վալիդ իբն Թալալի` Լոնդոնի Գերագույն դատարան ներկայացրած հայցով: Խմբագրության կարծիքով, Բրիտանիայի արդարադատությունը ոչ մի կապ չունի սաուդյան  արքայազնի կարողության գնահատման հետ: