Կեռասով կարկանդակ

SONY DSCԲաղադրությունը խմորի համար`

200 գ ալյուր

150 գ կաթնաշոռ

2 ճ/գդալ շաքար

2, 5 թ/գդալ  փխրեցուցիչ

2 ձու

3 ճ/գդալ կաթ

Միջուկի համար

350 գ կեռաս

200 գ կաթնաշոռ

3 ձու

2 ճ/գդալ թթվասեր

1 ճ/գդալ սպիտակաձավար

շաքարավազ` ըստ ճաշակի

շաքարափոշի`  վրան ցանելու համար:

Պատրաստման եղանակը

Ալյուրը փխրեցուցիչի ու աղի հետ խառնել: Կաթնաշոռի վրա ավելացնել կաթ , ձու և շաքարավազ, խառնել, ապա իրար միացնել կաթնաշոռե զանգվածն ալյուրայինի հետ: Խմոր հունցել ու 5 մմ հաստությամբ 2 շերտ գրտնակել:

Տապակը կարագապատել, խմորը տարածել այնպես, որ կողերի վրա 4 սմ  պատ գոյանա: 1800 տաքացրած  փռում թխել 10 րոպե, ապա հանել ու վրան դասավորել կորիզը հանած կեռասը:

Միջուկի բոլոր բաղադրիչներն իրար խառնել ու լցնել կեռասի վրա, թխել 40 րոպե` 1800 -ում: Պատրաստի թխվածքը հանել, հովացնել ու շաքարափոշի ցանել վրան: