Ֆրանսիական գինեգործական ընկերությունը սարսափեցրել է գինու մոդայամոլներին՝ ստեղծելով կոլայի հավելմամբ գինի

Rouge Sucette, red wine with cola flavorՖրանսիական ըմպելիքներ արտադրող ընկերությունը ստեղծել է կոլայի պարունակությամբ կարմիր գինի:

Ավանդական կարմիր գինին այս անգամ պատրաստվել է 75 տոկոս խաղողից, ջրից շաքարից և կոլայի համային հավելումից:

Այս գինին ստեղծվել է «կոլայասեր» երիտասարդ սերնդի ուշադրությունը գրավելու համար:

Գինեգործները վախենում են, որ դժվար կլինի ոգելից խմիչքների և տարբեր խառնուրդների սովոր երիտասարդության ուշադրությունը կենտրոնացնել գինու վրա, եթե այն չհամապատասխանի նրանց պահանջներին:

Ընկերությունը խորհուրդ է տալիս ամռանը այս գինին խմել սառը վիճակում:

Այն առաջին անգամ վաճառքի է հանվել այս շաբաթ մեկ շիշը 2,95 եվրո գնով: Արտադրողը հուսով է, որ այն կդառնա ֆրանսիական ամառային խմիչքների երեկույթների անբաժանելի մասը:

Գինին ստեղծվել է Haussmann Famille ընկերության կողմից:

Ընկերության մարկետինգի ղեկավարը հայտնել է, որ գինին աչքի է ընկնում դառնության և կոլայի քաղցրության կատարյալ հավասարակշռված համով՝ ավելացնելով, որ այն հիմնականում ստեղծված է կանանց և երիտասարդների համար:

Մարկետինգի ղեկավարի տեղեկություններով՝ գինին ստեղծելու համար իրենք աշխատել են Բորդոյում գտնվող համային հավելումների գծով մասնագիտացած լաբարատորիայի հետ:

 

Tags: