Մինսկի խումբը մտադիր չէ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը. Ադրբեջանում Իրանի դեպան

3Քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հակամարտությունը, հարցականի տակ կմնա պատերազմի վերսկսման հավանականությունը, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, հուլիսի 11-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շահագրգռված չէ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ:

Մոհսեն Փաքայինը հավելել է նաև, որ Լարաբաղյան հակամարտության չլուծված լինելը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը: “Մինսկի խումբն առ այսօր ի՞նչ է արել՝ ոչինչ, բացի մի քանի հանդիպում անցկացնելուց, որոնց ելքը նախապես պարզ էր: Մենք, ընդհանուր առմամբ, չենք կարծում, որ տարածաշրջանի հետ առնչություն չունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի երկները շահագրգռված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այդ խնդիրը պետք է լուծվի տարածաշրջանի երկրների միջնորդությամբ”,-ասել է նա:

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ հանդես գալ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: “Հակամարտության երկու կողմերի համաձայնությունը ստանալու դեպքում Իրանը` որպես տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկիր,  համապատասխան երկրների հետ քննարկումներ կսկսի և կառաջարկի խնդրի կարգավորման իր նախագիծը”,- նշել է նա:

 

Tags: