Երկու ավտոպատահար`յոթ վիրավոր

ավտոպատահարՃՏՊ Երևան-Աշտարակ ճանապարհին

Հուլիսի 17-ին, ժամը 21.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` “Կովկաս” ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 67ՍՏ544 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով վարորդ` 1948թ. ծնված Վ.Խաչոյանը և ուղևոր` 1982թ. ծնված Մ.Միրզախանյանը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և ստանալով անհրաժեշտ բուժօգնություն` հրաժարվել են հոսպիտալացումից:

***

ՃՏՊ՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին

Հուլիսի 17-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին, Աղնջաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ,կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ-ում «Կրայսլեր» մակնիշի 55ՏՏ777 պետհամարանիշի ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1979թ. ծնված Արմեն, 1985թ. ծնված Մարիա, 2008թ. ծնված Օֆելյա, 2007թ. ծնված Արսեն և 2005թ. ծնված Սոս Գևորգյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:

Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Tags: