Հուլիսի 17-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր խարբերդ գյուղի 5-րդ փողոցի բնակիչ 1956 թ. ծնված Վիտալի Մ.-ն իր տան հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում:Մեկնած օպերատիվ խումբը Վիտալի Մ.-ի տնամերձ հողամասից զննությամբ հայտնաբերել է 1.3 կգ ընդհանուր կշռով կանեփ բույսի 15 թուփ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
