Թուրքիան միջազգային քննադատության է արժանացել հայտնի լրագրողին աշխատանքից ազատելու համար

Recep Tayyip ErdoganՈւրբաթ օրը Թուրքիան կրկին միջազգային քննադատության է արժանացել լրատվամիջոցների նկատմամբ իր ունեցած դիրքորոշման համար՝ կառավարությանը քննադատած լրագրողին աշխատանքից ազատելու պատճառով:

Կառավարամետ Սաբահ թերթը երեքշաբթի օրը օմբուսմենի պաշտոնից հեռացրել է Յավուզ Բայդարին՝ The New York Times-ում հրապարակված հոդվածում թուրքական լրատվամիջոցների սեփականատերերին լրատվական ազատությունը անամոթաբար սահմանափակելու մեջ մեղադրելու համար:

Բայդարը 10 տարի երկիրը կառավարող Ռեջփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ իրականացված ցույցերը լուսաբանելու պատճառով աշխատանքից ազատված վերջին լրագրողն էր: Շարժումը սկզբից սկսվել էր որպես բնապահպանական ակցիա, սակայն վերածվել էր Էրդողանի կառավարության դեմ բողոքի ակցիայի:

Էրդողանը մերժել է իր դեմ հնչեցրած մեղադրանքները և ցույցերը վերագրել միջազգային ուժերին, որը իր մեջ ընդգրկել է նաև լրատվական դաշտը:

Թուրքիան առաջին անգամ չէ որ մեղադրվում է լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելու համար, սակայն վերջին շրջանում այդ քննադատությունը աճել է ցույցերի կապակցությամբ լրագրողների նկատմամբ վերաբերմունքի համար: Թուրքական լրագրողների միության տվյալներով՝ մայիսի 31-ից ի վեր 59 լրատվական դաշտի աշխատակից է ազատվել աշխատանքից ցույցերը լուսաբանելու համար:

Փարիզում գտնվող Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը Թուրքիային համարել է աշխարհի ամենամեծ լրագրողների բանտը, որտեղ ընդդիմադիր կուսակցության տվյալներով ավելի քան 64 լրագրողներ են գտնվում երկրի բանտերում, իսկ 123-ը դատավարության մեջ են լրագրողական աշխատանքի պատճառով: Այնուամենայնիվ՝ կառավարությունը պնդում է, որ լրագրողները բանտարկվել են ահաբեկչական կամ այլ հանցանքների համար:

 

Tags: