Հուլիսի 30-ին իրավապահ մարմինների աշխատակիցները հրապարակել են վթարված գնացքի սև արկղերից ստացված առաջին տվյալները: Ինքնագրերի գրանցումից պարզ է դարձել, որ գնացքի արագությունը հասել է 192 կմ/ժամի` ոլորանի սկզբում, իսկ վթարը կատարվել է 153 կմ/ժամ արագության պահին:
Նոր տվյալների շնորհիվ պարզվեց, որ մեքենավարն անմիջապես վթարի պահին հեռախոսով խոսել է երկաթուղու աշխատակիցներից մեկի հետ: Հետաքննությունն այժմ փորձում է պարզել, թե այդ հեռախոսազանգը կարող էր արդյոք վթարում դեր ունենալ:
Ավելի վաղ Ֆրանցիսկո Խոսե Գարսոնն իրեն մեղավոր է ճանաչել , հայտնելով, որ գնացքի արագությանը գերազանցել է գրեթե 2 անգամ այն հատվածում, որտեղ թույլատրելի առավելագույն արագությունը 80կմ/ժամ է:
Վթարի հետևանքով հիվանդանոցում հայտնված տուժածներից 30-ի վիճակը դեռևս ծանր է: Դատարանը մեքենավարին չկանխամտածված սպանության պաշտոնական մեղադրանք է ներկայացրել:
Tags: վթար