Բելգիան պահանջել է թագավորական պալատը հեռացնել Google-ի օնլայն քարտեզից

i (8)Բելգիայի իշխանությունները արբանյակից կատարված թագավորական նստավայրի եռաչափ պատկերներում թագավորական ընտանիքի նկատմամբ սպառնալիք են տեսնում:

Բելգիական իշխանությունների տվյալներով, քարտեզի վրա հստակ երևում է պալատը, որը տեղակայված է Բրյուսելի հյուսիսում, Լաքենում ու դրան հարող տարածքը: Փորձագետների կարծիքով, նման լուսանկարները կարող են  թագավորի նստավայր  կազմակերպված ներխուժման  սպառնալիք ստեղծել: Նրանք Google ընկերությանը հիշեցրել են, որ  թագավորի սեփական տարածքների լուսանկարումն օդից, ինչպես նաև թռիչքը դրանց վրայով` անվտանգության նկատառումով արգելված է դեռևս 1954-ից:

Google-ի  ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հայտնել են, որ պատրաստ են լուծելու առաջացած խնդիրը թագավորական պալատի հետ համատեղ: Ընկերության տվյալներով, Բրյուսելի օնլայն քարտեզը համացանցում հասանելի է 2011-ից:

Tags: