Ադրբեջանը դժգոհ է Google maps-ից. Արցախն այդտեղ ներկայացված է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

2 (3)Ադրբեջանցիները վրդովվել են, որ Google որոնողական համակարգի Google maps քարտեզում Լեռնային Ղարաբաղը հայերենով նշվել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս քայլն  ադրբեջանցիները որպես “սադրանք” են որակում։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայությունների կենտրոնին, հունիսի 18-ից Լեռնային Ղարաբաղը քարտեզին հայերենով նշված է “Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն”: Սեյսմոլոգիական ծառայությունը հայտարարում է, որ կենտրոնը իր պաշտոնական կայքերում, ինչպես նաև տարբեր երկրների սեյսմոլոգիական ծառայություններ օգտագործում են Google maps-ը։

“Միջազգային որոնողական համակարգի կողմից Ադրբեջանի Հանրապետության և նրա տարածքների հանդեպ նման սադրանքներն անհանգստություն են հարուցում։ Քարտեզի վրա նման սադրիչ փոփոխությունների իրականացման հարցը քննարկվում է կենտրոնում”,- տեղեկացրել են սեյսմոլոգիական ծառայությունից։

Նաև նշվում է, որ սա Google-ի կոսմից առաջին նման քայլը չէ։ “Նման բան տեղի էր ունեցել նաև ավելի վաղ, և միայն մեր համառության շնորհիվ հայերենով ադրբեջանական տարածքի անվանումը հանվեց քարտեզից։ Ցավոք, Google-ը պարբերաբար նման սադրանքների է դիմում”,-նշված է հայտարարության մեջ։

Իսպանիան օրենքները խախտելու համար Google-ին տուգանել է 1,2 միլիոն դոլար

Google-CorpԻսպանիայի տվյալների պաշտպանության գործակալությունը երեք օրենքների լուրջ խախտման համար Google-ին տուգանել է 900,000 եվրո (1,2 միլիոն դոլար):

Գործակալությունից հայտնել են, որ յուրաքանչյուր խախտման համար Google-ին տուգանել են 300,000 եվրո և ընկերությանը կոչ են արել առանց ուշացումների կատարել օրենքի պահանջը:

Հինգշաբթի օրվա հայտարարության մեջ ասվում է, որ Google-ը անձնական տվյալներ է վերցրել, ինչի նպատակը միանգամայն պարզ չէ:

Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Իսպանիայի տվյալներ պահպանող գործակալությունները Google-ից հավելյալ երաշխիքներ են պահանջել տվյալ ազգային գաղտնիության պաշտպանության կանոններին համապատասխանելու համար:

Իսպանիայում Google-ի ներկայացուցիչ Մարիսա Տորոն նշել է, որ ընկերությունը քննարկում է այդ հայտարարությունը:

 Անկախ

Բելգիան պահանջել է թագավորական պալատը հեռացնել Google-ի օնլայն քարտեզից

i (8)Բելգիայի իշխանությունները արբանյակից կատարված թագավորական նստավայրի եռաչափ պատկերներում թագավորական ընտանիքի նկատմամբ սպառնալիք են տեսնում:

Բելգիական իշխանությունների տվյալներով, քարտեզի վրա հստակ երևում է պալատը, որը տեղակայված է Բրյուսելի հյուսիսում, Լաքենում ու դրան հարող տարածքը: Փորձագետների կարծիքով, նման լուսանկարները կարող են  թագավորի նստավայր  կազմակերպված ներխուժման  սպառնալիք ստեղծել: Նրանք Google ընկերությանը հիշեցրել են, որ  թագավորի սեփական տարածքների լուսանկարումն օդից, ինչպես նաև թռիչքը դրանց վրայով` անվտանգության նկատառումով արգելված է դեռևս 1954-ից:

Google-ի  ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հայտնել են, որ պատրաստ են լուծելու առաջացած խնդիրը թագավորական պալատի հետ համատեղ: Ընկերության տվյալներով, Բրյուսելի օնլայն քարտեզը համացանցում հասանելի է 2011-ից:

ԿՀՎ-ն ամեն ինչ գիտի Google-ի օգտատերերի մասին

m_687083Google ընկերությանը դատարանը պարտավորեցրել է  ԿՀՎ-ին հայտնել օգտատերերի տվյալները` առանց նախնական օրդեր ստանալու: Որոշումը կայացրել է ԱՄՆ դաշնային դատարանը:

Ավելի վաղ Google-ը փորձում էր վիճարկել տեղեկությունները բացահայտելու պահանջը: Խոսքը ԿՀՎ-ի 19 հարցումների վերաբերյալ է, որոնք, ըստ Google-ի հակասում են ԱՄՆ Սահմանադրությանը:   Սակայն ԿՀՎ-ն կարողացավ ապացուցել, որ 19 հարցումից 17-ը համապատասխանում են բոլոր կանոններին ու հակաօրինականություն դրանցում չկա:

Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ պատրաստվում են բողոքարկել այդ որոշումը:

Հայտնի է նաև, որ ԿՀՎ-ն մտադիր է Google-ին դատի տալ, հետաքննության հետ համագործակցությունից հրաժարման համար:

Գերմանիան տուգանել է Google-ին

3Գերմանիան տուգանել է Google-ինԳերմանիան տուգանել է Google-ին իր վիճահարույց Street View ծառայության մշակման նպատակով անլեգալ ճանապարհով էլ-հասցեներ, գաղտնաբառեր և լուսանկարներ հավաքելու համար:
Համբուրգում գտնվող տվյալների պաշտպանության գրասենյակը ԱՄՆ ինտերնետի հսկային տուգանել է 145.000 եվրո:
Պարզվել է՝ երբ Google-ի մեքենան 2008-ից 2010թթ ընթացքում՝ Street View գործառույթը մշակելու նպատակով, քաղաքի փողոցներով վարելիս նկարահանել է ճանապարհները, այն նաև անապահով անլար ցանցերից որոշակի տվյալներ է հավաքագրել:
Համբուրգի իշխանությունները հայտարարել են, որ մեքենայի ձեռք բերած տվյալները պարունակում են անձնական բազմաթիվ տվյալներ, ինչպիսիք են էլ-հասցեները, գաղտնաբառերը, լուսանկարները: