Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել Իսլամական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարների 2-րդ նիստը: Միջոցառման Թուրքիայից մասնակցել է սոցնախարարի ներկայացուցիչ Ֆարուհ Չելիքը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակչության աշխատանքի և սոցիալական ապահովվածության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Իսլամական համագործակցության անդամ երկրների նախարարները իրենց աջակցությունն են հայտնել Բաքվում կազմակերպության ենթակառուցվածք ստեղծելու հարցում, որը կզբաղվի բնակչության զբաղվածության և սոցիալական խնդիրներով:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ նման համակարգող կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է նախագահ Իլհամ Ալիևին՝ ինչը ողջունվել է ներկա նախարարների կողմից: Ի վերջո նման կենտրոնի բացման մասին փաստաթուղթ է ստորագրվել:
