Գրոսմայստեր Լևոն Արոնյանը որպես պարգև ստացավ 30 հազար դոլար

լևոնimagesԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կազմակերպված «Սինքֆիլդի գավաթ» շախմատի գերմրցաշարում ուժեղագույն ճանաչվեց  նորվեգացի Մագնուս Կառլսենը:

 

Վերջին՝ 6-րդ տուրում նա, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 70-րդ քայլին առավելության  հասավ Լևոն Արոնյանի նկատմամբ:

Կառլսենը 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր: Արոնյանը 2,5 միավորով երրորդն է: Նրան շրջանցեց նաև 3,5 միավոր հավաքած ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը վերջին տուրում սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց պարտիան ամերիկացի Գատա Կամսկու հետ:

Հաղթողը որպես պարգև ստացավ 70 հազար, երկրորդ մրցանակակիրը՝ 50 հազար, երրորդ մրցանակակիրը՝ 30 հազար դոլար: Իսկ չորրորդ տեղը գրաված շախմատիստը հարստացավ 20 հազար դոլարով:

Մասնակիցների վերջնական դասավորությունը

1. Կառլսեն   4,5
2. Նակամուրա  3,5
3. Արոնյան  2,5
4. Կամսկի  1,5
Tags: ,