Իտալիայում ավարտվեց զբոսաշրջային Costa Concordia նավի վերհանումը, որը վթարվել էր 2012-ին:
“Օպերացիան ավարտվել է: Նավն ուղղահայաց դիրքի է բերվել”,-հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին:Ինժեներ Սերջո Ջիրոտիի խոսքով, լայների վերհանման օպերացիային մասնակցել է 500 մարդ:
Նավը, որ կշռում է 114 հազար տ, պետք է ուղղահայաց դիրքի բերվեր, որ ջրից հանել հնարավոր լինի: Դրա համար Ջիլյո կղզու մոտ հատուկ սարքավորվել էր մի կոնստրուկցիա, որի պատրաստման համար պահանջվել էր 30 հազար տ պողպատ ու 18 հազար տ բետոն:
Tags: Costa Concordia
