Սուզակները Costa Concordia-ի նավաբեկության վայրից մարդկանց մարմինների մնացորդներ են հայտնաբերել

costa concordiaՍուզակները Իտալիայի կղզիներից մեկի մոտ խորտակված Costa Concordia նավի մոտակայքից երկու մարդու մնացորդներ են հայտնաբերել: Իշխանությունների տեղեկություններով՝ ԴՆԹ-ի անալիզների արդյունքում պարզ կդառնա արդյոք դրանք նավից անհետացած մարդկանց մարմիններին են, թե ոչ:

2012թ-ի հունվարի 13-ին Գիգլո կղզու մոտակայքում վթարված Concordia-ի վեր բարձրացումից հետո 32 մահացածների որոնման աշխատանքները վերսկսվել են: Քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին նշել է, որ երկու զոհերի՝ իտալացի կին ուղևորի և հնդիկ մատուցողի հարազատները տեղյակ են պահվել հինգշաբթի սուզակների հայտնաբերած մարմինների վերաբերյալ:

Մարդկանց մարմինների մնացորդները հայտնաբերվել են նավի կենտրոնական մասում, որտեղ նրանց վերջին անգամ տեսել էին փրկվածները:

 

Costa Concordia-ի վերհանումը հաջողությամբ ավարտվեց

imgpreviewԻտալիայում ավարտվեց զբոսաշրջային Costa Concordia նավի վերհանումը, որը վթարվել էր 2012-ին:

“Օպերացիան ավարտվել է: Նավն ուղղահայաց դիրքի է բերվել”,-հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին:Ինժեներ Սերջո Ջիրոտիի խոսքով, լայների վերհանման օպերացիային մասնակցել է 500 մարդ:

Նավը, որ կշռում է 114 հազար տ, պետք է ուղղահայաց դիրքի բերվեր, որ ջրից հանել հնարավոր լինի: Դրա համար Ջիլյո կղզու մոտ հատուկ  սարքավորվել էր մի կոնստրուկցիա, որի պատրաստման համար պահանջվել էր 30 հազար տ պողպատ ու 18 հազար տ բետոն:

 

Costa Concordia-ի վերհանումը հավասարարժեք է նավին

o_726715Իտալիայի Ջիլյո կղզիների մոտ սկսում են Costa Concordia նավի վերհանման աշխատանքները: Փոթորկի պատճառով աշխատանքները հետաձգվեցին 2 ժամով: Սկզբում 110 հազար տ կշռող նավն օդային բարձիկներով ուղղահայաց կկանգնեցնեն, ապա, կշրջեն ու արհեստական ստորջրյա պլատֆորմի վրա կդնեն: Սա պատմության մեջ խոշորագույն օպերացիան է լինելու, որին մասնակցում  է 500 մարդ: Նավատեր-ընկերության վրա այդ օպերացիան կնստի 600 մլն եվրո: Առաջին փուլը կտևի 5 ժամ, ու այն, ըստ փորձագետների, ամենավտանգավորն է. եթե նավը շրջվի, ապա շրջակա միջավայրի համար դրա հետևանքներն  աղետալի կլինեն: Խութը կավերվի, իսկ նավն ավելի կխորասուզվի: Սակայն, եթե անգամ առաջին փուլերը հաջողությամբ ավարտվեն, ապա նավը նավահանգիստ տանել կկարողանան միայն հաջորդ գարուն, իսկ ամբողջությամբ այն 5 տարուց կկարողանան վերջնամշակել: