Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը բավարարվեց բրոնզե պարգևով: Մեդալի համար գոտեմարտում նա 3:0 հաշվով առավելության հասավ դանիացի Մարկ Մադսենի նկատմամբ:
Սկզբում մեր ըմբիշը հաղթել էր ավստրիացի Ֆլորիան Մարչլին, սակայն հետո պարտվել էր ռուսաստանցի Ռոման Վլասովին, որին զիջել էր նաև 2012-ի օլիմպիական խաղերի եզրափակչում: Իսկ սփոփիչ գոտեմարտերում Ջուլֆալակյանը հաղթել էր պանամացի Ալմենդրա Ալվինին և Ղրղզստանի ներկայացուցիչ Ուուլու Կոժոբեկին:
Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում տիրացավ երեք մեդալի: 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ճանաչվել էր երկրորդը, իսկ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը` երրորդը:
Tags: Արսեն Ջուլֆալակյան, ըմբշամարտ, սպորտ