Թուրքիայի Բինգյոլի շրջանի բանտերից մեկում իրենց պատիժը կրող PKK–ի 18 անդամ զարմանալի փախուստ են իրականացրել: Նրանք բանտախցերից մեկում թունել են փորել, որի միջոցով կարողացել են դուրս գալ կալանավայրի տարածքից: «Ռադիկալը» հաղորդում է, որ փախած բանտարկյալների հայտնաբերման համար լայնածավալ աշխատանքներ են սկսվել Բինգյոլում, Դիարբեքիրում և մոտակա շրջաններում: Փախուստի իրականացման մանրամասները առայժմ հայտնի չեն:
