Թուրքիայում PKK-ի զինյալները 7 մարդու են առևանգել

 pkk  Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաքի վիլայեթում PKK-ի զինյալները Ուլուդերի յոթ բնակիչ են առևանգել: Նախնական տվյալներով՝ յոթ հոգուց հինգը մեկ ընտանիքի անդամներ են, որոնք զբաղվում են վառելափայտի մշակմամբ: Թուրքիայի անվտանգությւան ուժերը լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսել տարածքում, այն բանից հետո, երբ կորածների հարազատները ոստիկանությանը հայտնել են առևանգման մասին: Նշենք, որ անցած շաբաթ Թունջելի-Էրզինջան ճանապարհի վրա  PKK-ի զինյալները երկու հոգու էին առևանգել, որոնց այնուհետև ազատ էին արձակել:

Յուսուֆ Հալաչօղլուն պնդում է, որ PKK-ի 80 տոկոսը հայեր են

Յուսուֆ Հալաչօղլու  Հայտնի հակահայ Ազգայնական շարժում կուսակցությունից պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ PKK-ի 80 տոկոսը հայեր են: «Հայերի շրջանում հանդիպող թուրքական անուններն ու հատկապես թուրքական ազգանունները իրենց ինքնությունը թաքցնելու համար է: «Özgür Gündem» թերթում հրապարակված մի հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ սարերում գտնվող ավազակների 34 տոկոսը զրադաշտ է, 34-ը՝ քրիստոնյա, 11 տոկոսը դավանում է մանիքեություն, 10 տոկոսը մահմեդական է, 7-ը՝ մովսեսական, իսկ 4-ը՝ աբրահամականության հետևորդ: 35 հազար PKK–յականների առաջնորդը՝ Ապոն հայ է, ում անունը Արթին Հակոբյան է: Հայեր են նաև քրդական ակտիվ գործիչներ Շեմդին Սաքըքը, Սըրը Սաքըքը, Էմինե Այնան»,-նշել է Հալաչօղլուն:

Անկախ

 

PKK-ի 18 անդամ փախել է Բինգյոլի բանտից

pkkԹուրքիայի Բինգյոլի շրջանի բանտերից մեկում իրենց պատիժը կրող PKK–ի 18 անդամ զարմանալի փախուստ են իրականացրել: Նրանք բանտախցերից մեկում թունել են փորել, որի միջոցով կարողացել են դուրս գալ կալանավայրի տարածքից: «Ռադիկալը» հաղորդում է, որ փախած բանտարկյալների հայտնաբերման համար լայնածավալ աշխատանքներ են սկսվել Բինգյոլում, Դիարբեքիրում և մոտակա շրջաններում: Փախուստի իրականացման մանրամասները առայժմ հայտնի չեն:

PKK-ի ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են, Մուրադ Քարայըլանը հեռացել է

PKK PKK-ի ղեկավար խորհրդում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ կայացած ընտրությունների արդյունքում KCK-ն (Քրդստանի ժողովուրդների կոնգրես) անցել է համանախագահության համակարգ: Քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանը վերընտրվել է նախագահի պաշտոնում: Հետաքրքրական է, որ PKK-ի նշանավոր ղեկավարներից Մուրադ Քարայըլանը, որը Օջալանի բացակայության պայմաններում առաջնորդում էր քուրդ զինյալներին, KCK-ի ղեկավար խորհրդի նախագահության կազմից դուրս է մնացել: Նրա փոխարեն այդ պաշտոնում են ընտրվել Բեսե Հոզաթն ու Ջեմիլ Բայըքը: Վերջինս կրելով «Ջումա» ծածկանունը, համարվում է ներկայումս կենդանի PKK-ի 5 հիմնադիր անդամներից մեկը:

Ինչպես հաղորդում է «Ռադիկալը»՝ KCK-ի ղեկավար խորհուրդը որոշել է շարունակել գարնանը սկսված լուծման գործընթացը: Հայտարարվել է, որ խորհուրդը հավատարիմ է մնալու Օջալանի նովրուզյան պլանին, այսինքն PKK-ի զինյալների հետ քաշվելուց հետո իրենք սպասելու են Էրդողանի գլխավորած իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի առաջիկա քայլին:

Հետաքրքրական է, որ PKK-ի ղեկավար կազմի փոփոխության խորհրդաժողովի ժամանակ քրդերեն 5 բարբառներից բացի, մասնակիցները երդվել են նաև թուրքերենով:

PKK-ի հետ քաշվող առաջին խումբը 7 օր քայլելով հասել է թուրքական սահմանին

pkkՔրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ Նովրուզի ժամանակ արած հետ քաշվելու կոչից հետո PKK-ի մարտիկների առաջին խումբը մոտեցել է Թուրքիայի սահմանին: 13 հոգանոց խումբը, որոնցից 6-ը՝ կին, շրջանի մյուս մարտիկների հետ միասին հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնց թվում են եղել նաև հայտնի լրագրող Հասան Ջեմալը և «Ակօս»-ի թղթակից Ույգար Գյուլթեքինը:

PKK-ի մարտիկների խմբի խոսնակները լրագրողներին ասել են, որ Օջալանի կոչի հիման վրա հետ քաշվելու որոշում են ընդունել, սակայն ԱԶԿ-ի նկատմամբ վստահություն չունեն: Նրանք նշել են, որ հետ քաշվելու ընթացքում ռազմական գործողություններին են դիմել, ինչը դանդաղեցնում է գործընթացը: Մարտիկների խումբը «Ակօս»-ի թղթակցին պատմել են, որ յոթ օր շարունակ քայլել են: Խմբի որոշ անդամներ 2-3 տարի է, ինչ սարերում են, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր արդեն 15 տարի է քրդական պայքարի մեջ են: Նրանք նշել են, որ իրենց համար շոկ էր հետ քաշվելու կոչը, քանի որ երկար ժամանակ պատերազմի էին նախապատրաստվել: Սպասվում է, որ մի քանի օրից սահմանին կմոտենա PKK-ի երկրորդ խումբը: