Սուզակները Իտալիայի կղզիներից մեկի մոտ խորտակված Costa Concordia նավի մոտակայքից երկու մարդու մնացորդներ են հայտնաբերել: Իշխանությունների տեղեկություններով՝ ԴՆԹ-ի անալիզների արդյունքում պարզ կդառնա արդյոք դրանք նավից անհետացած մարդկանց մարմիններին են, թե ոչ:
2012թ-ի հունվարի 13-ին Գիգլո կղզու մոտակայքում վթարված Concordia-ի վեր բարձրացումից հետո 32 մահացածների որոնման աշխատանքները վերսկսվել են: Քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին նշել է, որ երկու զոհերի՝ իտալացի կին ուղևորի և հնդիկ մատուցողի հարազատները տեղյակ են պահվել հինգշաբթի սուզակների հայտնաբերած մարմինների վերաբերյալ:
Մարդկանց մարմինների մնացորդները հայտնաբերվել են նավի կենտրոնական մասում, որտեղ նրանց վերջին անգամ տեսել էին փրկվածները:
Tags: Costa Concordia
