Twitter-ը ստեղծել է արտակարգ իրավիճակների հաղորդագրության ծառայություն

twitter- alertTwitter-ը չորեքշաբթի հայտարարություն է տարածել իր նոր ծառայության մասին, որը հնարավորություն կտա պետական և ոչ պետական կազմակերպություններին բնական աղետների ժամանակ կամ ճգնաժամային պահերին իրենց հրատապ հաղորդագրությունները ուղարկել ուղիղ օգտատերերի բջջային հեռախոսներին:

Ըստ Twitter Alerts-ի կայքի՝ օգտատերերը, գրանցվելով Twitter Alerts կոչվող ծառայությունում, գրավոր հաղորդագրությունների տեսքով հրատապ տեղեկություն կստանան, երբ կազմակերպությունը Twitter-ում տեղադրած իր հաղորդագրությունը որակի «տագնապային»:

Ավելի քան 60 կազմակերպություններ են գրանցվել նոր համակարգում ներառյալ ԱՄՆ-ի որոշ նահանգների կառավարման բաժիններ, Կարմիր խաչը, ԱՄՆ արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը, Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը և այլն:

Օգտատերերը ցանկից կարող են ընտրել, թե որ կազմակերպությունից են ցանկանում տագնապի հաղորդագրություններ ստանալ:

Նոր ծառայությունը ստեղծվել է, երբ Սենդի փոթորկի և Բոստոնի մարաթոնի ընթացքում ռումբների պայթյունների ժամանակ պետական գործակալությունները և լրատվական կազմակերպությունները Twitter կայքը օգտագործում էին հանրության հետ կապ պահելու համար:

 

Tags: