Ճզմած սխտորով ծնեբեկ

1358363f9437893ba5d49b3c95b8c706Ծնեբեկը  КАСЕ  և В խմբի վիտամինների աղբյուր է, պարունակում է ֆոլիաթթու, պղինձ, մանգանաթթու, կալիում, կալցիում, երկաթ ու այլ հանքանյութեր, որոնք մաքրում են արյունը, բարերար ազդում լյարդի վրա, դուրս բերում հեղուկը (հրաշալի միզամուղ միջոց է):

Այս ուտեստը պատրաստվում է իմունիտետը բարձրացնող երկու մթերքից:

Բաղադրությունը

500 գ մատղաշ ծնեբեկ

2 ճ/գդալ կարագ

3 պճեղ սխտոր

աղ ու պղպեղ:

3(29)Պատրաստման եղանակը

Ծնեբեկը լվանալ, սխտորը մաքրել ու մանրացնել կամ ճզմել: Տապակը տաքացնել, կարագը  հալեցնելուց հետո ավելացնել ծնեբեկն ու սխտորը, ապա ծածկել կափարիչով ու երբեմն խառնելով շոգեխաշել 10 րոպե: Կրակը նվազեցնել ու եփել ևս 10 րոպե, ապա մատուցել: