Լևոն Արոնյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում և Փարիզում անցկացվելիք Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարին: Մրցաշարն ուշագրավ է, քանի որ այն անցկացվելու է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում և Ֆրանսիայի մայրաքաղաքում: Մրցաշարի առաջին հինգ տուրերը կկայանան Փարիզում, իսկ մյուս տուրերը` Սանկտ Պետերբուրգում:
Կարողությունները կփորձեն Արոնյանը, Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան), Դին Լիրենը (Չինաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա), Լորեն Ֆրենսինը (Ֆրանսիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) և Մաքսիմ Վաշե-Լագրավը (Ֆրանսիա):
Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 1-ին:
Tags: շախմատ