Վրաերթ Երևան-Զովունի ճանապարհին
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ուսահոդի քերծված վերք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14-ամյա պատանի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել պատանուն և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Պատահար Սևան-Մարտունի ճանապարհին
Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «Մերսեդես-Բենց S 420» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց S 420»-ի վարորդը, «ՎԱԶ-21011»-ի ուղևորը և ճանապարհահատվածում գտնվող հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Մերսեդես-Բենց»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի
Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի սկզբնամասում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը
Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«ՎԱԶ-2106»-ը բախվել է փայտե սյանը
Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևանի Իսրայել Օրու փողոցի թիվ 1 տան մոտ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է փայտե սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Շահումյան փողոցում
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շահումյանի 16-րդ փողոցի թիվ 74 տան մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Տոյոտա Պրադո»-ն բախվել է էլեկտրասյանը
Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Աղջիկները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Շևրոլե-Ավիո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15, 13 և 10-ամյա աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա
Հոկտեմբերի 6-ին, ժամը 09.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
