«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչ Ուսամա ան Նուջեյֆիրը վարչապետ Նուրի ալ Մալիքի կառավարությանը կոչ է արել հրաժարական տալ երկրում առաջացած քաղաքական ճգնաժամի պատճառով: Ինչպես նշվել է խորհրդարանի հայտարարության մեջ՝ ան Նուջեյֆիրի առաջարկած միջոցների փաթեթը, որը նախատեսում է նաև գործող կառավարության հրաժարականը, երկիրը դուրս կբերի ճգնաժամից: Ըստ առաջարկի՝ պետք է անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ և կազմավորվի անցումային կառավարություն՝ բաղկացած անհայտ քաղաքական գործիչներից և մասնագետներից:
Նշենք, որ Իրաքում տիրող լարված իրավիճակը էլ ավելի վատացավ անցած շաբաթ Հավիջում զինվորականների կողմից հակակառավարական ցույցերի ճնշումից հետո, ինչի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ եղան: Այդ դեպքերից հետո Իրաքում սկսվեց ահաբեկչությունների ալիքը՝ խլելով մոտ 200 հոգու կյանք:
