35-ամյա Էշթոն Կատչերը-ը երկրորդ անգամ անընդմեջ ամերիկյան ТВ –ի ամենաբարձրվարձատրվող դերասանն է ճանաչվել: Դրա մասին հայտնում է Forbes –ն ու ճշգրտում. նա 2012-ի հունիսից 2013-ի հունիսը վաստակել է 24 մլն դոլար:
Նրանից հետո այս ցուցակում “Երկուսուկես մարդ” ֆիլմի նրա խաղընկեր 48-ամյա Ջոն Կրայերն է, որը նույն ժամանակահատվածում վաստակել է 3 մլն-ով պակաս: Առաջին եռյակն ամփոփում է Ռեյ Ռոմանոն, որը վաստակել է 16 մլն. նա հայտնի է նաև “Բոլորը սիրում են Ռայմոնդին” ֆիլմից: Նրանցից հետո ցուցակում Նիլ Պատրիկ Հարիսն է(”Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը”) և Մարկ Հարմոնը` 15-ական մլն դոլարով: Հինգերորդ հորիզոնականում Պատրիկ Դեմփսին է”Կրքի անատոմիա “ ֆիլմից` 13-մլն տարեկան եկամուտով:
Իսկ սկանդալային համարում ունեցող Չառլի Շինն այս ցուցակում վերջինն է` 10 մլն դոլարով:
Tags: Forbes
