Դիեգո Մարադոնային Իտալիայում 39 միլիոն եվրո չվճարված հարկերի ծանուցագիր են ներկայացրել

Դիեգո Մարադոնա,ԻտալիաԴիեգո Մարադոնային Իտալիայում 39 միլիոն եվրո չվճարված հարկերի ծանուցագիր են ներկայացրել, սակայն իշխանությունները որևէ գումար առգրավելու իրավունք չեն ունենա

Դիեգո Մարադոնային ներկայացրել են1980-ականներին Նապոլիի կազմում խաղալու տարիներին չվճարված 39 միլիոն եվրո հարկերի ծանուցագիր:

Իտալիայի հարկերի հավաքագրման գործակալությունից զգուշացրել են ֆուտբոլիստին, որ հարկը գանձելու նպատակով նրանք կսառեցնեն շատերի համար բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը համարվող ֆուտբոլիստի կարողությունը:

Ամեն դեպքում հայտնում են, որ սա պարզապես ձևական գործընթաց է, քանի որ այդ փաստաթղթերը ընդամենը ուժի մեջ կլինեն 180 օր և երբ Մարադոնան Իտալիայում լինի, դրանք վերաձևակերպելու կարիք կլինի:

Հարկերի հավաքագրման Equitalia գործակալությունից հայտնում են, որ սրանով ֆուտբոլիստի վրա ճնշում չի գործադրվում:

52-ամյա ֆունտբոլիստին, որը Միլանում էր գտնվում իր կյանքի մասին պատմող DVD սերիաները գովազդելու նպատակով, չվճարված 39 միլիոն եվրո հարկերի հավաստագիրը հանձնել էին հյուրանոցի համարում:

Ըստ երևույթին նա ծանուցագիր է ստորագրել, որով օրինական կերպով իշխանություններին չի թույլատրում առգրավել Իտալիայում գտնվող իր կարողությունը:

Նախկինում Մարադոնայի Իտալիա այցելությունների ժամանակ հարկային գործակալները ֆուտբոլիստից առգրավել են 3,700 ֆունտ արժողությամբ ադամանդյա ականջօղեր և 9,000 ֆունտ արժողությամբ երկու Rolex ժամացույցներ:

Մարադոնան Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ Վասլ ակումբից 2012թ-ին հեռանալուց հետո այժմ այդ երկրի սպորտի դեսպանն է:

Tags: ,