Facebook –ում նորից կարելի է գլխատման տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակել

b_469410Facebook սոցցանցի օգտատերերն այսուհետ կրկին իրենց էջերում կարող են հրապարակել գլխատված մարդկանց տեսա- և լուսանկարներ: Մայիսին ընկերության ղեկավարությունն նման նյութերի հրապարակման արգելք էր մտցրել, սակայն, հասարակայնության ճնշման ազդեցությամբ որոշումը փոխեցին: Փաստարկը պարզ է. մարդիկ պետք է հնարավորություն ունենան դատապարտելու նման տեսանյութերն ու լուսանկարները: Սակայն, ընկերությունն այնպես է արել, որ “լայքելու” հնարավորություն չլինի: Իրավապաշտպաններն այստեղ տարակարծիք են. ոմանք կարծում  են, որ այդ նորմը արդարացված է, իսկ մյուսները  անթույլատրելի են համարում:

“Դաժան տեսանյութը մարդու հոգեկանի վրա անջնջելի ազդեցություն կարող է ունենալ: Մի քանի րոպե` ու նա այլևս առաջվանը չէ”,-զգուշացնում է նախկին հոգեբան Արթուր Կասսիդին, որը գլխավորում է Իռլանդիայի “Դեղին ժապավեն” հակասուիցիդալ ծրագիրը: Ի դեպ, գլխատման տեսարաններով նյութեր  հիմնականում սիրում են տեղադրել Հյուսիսային Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ու Մերձավոր Արևելքի  ավազակային խմբավորումների ներկայացուցիչները: Կայքում կարող են գրանցվել միայն 13 տարին լրացած անձինք:

Tags: