Մայքլ Ջեքսոնը գլխավորել է մահացած ամենահարուստ անվանիների ցուցակը

o_478521Forbes-ը հրապարակել է մահացած ամենահարուստ անվանիների ցուցակը: Նրանց  հետմահու եկամուտները տասնյակ միլիոններով են հաշվվում:  Ցուցակը գլխավորում է “փոփ արքա” Մայքլ Ջեքսոնը, որը մահացել է 2009-ին, 50 տարեկան հասակում: Նրա ժառանգնեըը մեկ տարում երգչի անվան վրա 160 մլն դոլար են աշխատել:Համեմատության համար,  օրինակ` Մադոննան, որն ակտիվ ելույթներ է ունենում, մեկ տարում 125 մլն դոլար է վաստակել:

Երկրորդ հորիզոնականում “ռոքնռոլի” արքա Էլվիս Փրեսլին է:1977-ին 35 տարեկանում կյանքից հեռացած երգչի ձայնասկավառակները, նրա պատկերով ապրանքները գնում են առաջվա պես ու այցելում Մեմֆիսում գտնվող նրա անունը կրող թանգարան: Էլվիսի “եկամուտը” կազմում է տարեկան 55 մլն դոլար:

3-րդ հորիզոնականում ամերիկացի նկարիչ ու ծաղրանկարիչ Չարլզ Շուլցն է, որի տարեկան “եկամուտը” կազմում է 37 մլն դոլար: Նրա կոմիքսները հրապարակվել են աշխարհի 75 երկրներում, 21 լեզվով:

Չորրորդ հորիզոնականում “Հոլիվուդի թագուհին” է` Էլիզաբեթ Թեյլորը. նրա ժառանգները ստացան 25 մլն դոլար: 2012-ին այդ գումարը զգալիորեն ավելի էր` 210 մլն, քանի որ աճուրդում վաճառվել էին դերասանուհու զարդերն ու հագուստները:

Հինգերորդ հորիզոնականում Բոբ Մառլին է, որը մահացել է 1981-ին: Նրա անունով ժառանգները տարեկան 18 մլն դոլար են աշխատում:

Ցուցակում նաև Ալբերտ Էյնշտեյնի անունն է (8-րդ տեղը` 10 մլն դոլարով), ում անունը օգտագործվում է ինտելեկտուալ ապրանք արտադրողների կողմից: Բացի այդ Montblanc  ընկերությունը սահմանափակ թվով “Էյնշտեյն” ժամացույցներ է արտադրում, որոնք վաճառվում են 3 հազար դոլարով:

Առաջին անգամ այս ցուցակում է հայտնվել մեքսիկացի երգչուհի Ջեննի Ռիվերայի անունը, որը 2012-ին զոհվել է ավտովթարից: Մեկ տարում վաճառվել է երգչուհու 880 հազար ձայնասկավառակ, այնքան, որքան նրա  կենդանության օրոք: Նրա ժառանգները ստացել են 7 մլն դոլար:

Tags: