Ինչպես արդեն հաղորդել էինք՝ երեկ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Անկարայի նորաբաց առևտրի կենտրոնով շրջելու ժամանակ փակվել են հանրահայտ «Victoria’s Secret» ներքնազգեստի խանութի ցուցափեղկերը: Ահա այս հարցը այսօր տեղափոխվել է թուրքական խորհրդարանի օրակարգ՝ դառնալով բուռն քննարկման առարկա:
«Ջումհուրիյեթ» թերթի հաղորդմամբ՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Ստամբուլից պատգամավոր Ումուտ Օրհանը մեջլիսում հարց է ուղղել վարչապետ Թայիփ Էրդողանին՝ ակնկալելով նրա պատասխանը: «Երեկ Անկարայում ձեր այցելած առևտրի կենտրոնում ինչու՞ են փակվել «Victoria’s Secret» ներքնազգեստի խանութի ցուցափեղկերը: Ճի՞շտ է արդյոք, որ ձեր հեռանալուց հետո խանութը կրկին բացվել է, սակայն ձեր անվտանգության աշխատակիցների կարգադրությամբ նորից փակվել: Ո՞վ է տվել ցուցափեղկը փակելու կարգադրությունը, դու՞ք եք հանձնարարել ձեր աշխատակիցներին»: Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե արդյո՞ք վարչապետը «անպատշաճ է համարում անշունչ մանեկեններին»: Թայիփ Էրդողանից իրեն ուղղված հարցադրումներին առայժմ պատասխան չի հնչել:
Tags: «Victoria’s Secret», Թայիփ Էրդողան, թուրքիա
