Անկարայում «Victoria’s Secret» խանութի ցուցափեղկերի փակման միջադեպը այսօր բուռն քննարկվել է թուրքական մեջլիսում

թուրքիա,Անկարա,Էրդողան, «Victoria’s Secret»Ինչպես արդեն հաղորդել էինք՝ երեկ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Անկարայի նորաբաց առևտրի կենտրոնով շրջելու ժամանակ փակվել են հանրահայտ «Victoria’s Secret» ներքնազգեստի խանութի ցուցափեղկերը: Ահա այս հարցը այսօր տեղափոխվել է թուրքական խորհրդարանի օրակարգ՝ դառնալով բուռն քննարկման առարկա:

«Ջումհուրիյեթ» թերթի հաղորդմամբ՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Ստամբուլից պատգամավոր Ումուտ Օրհանը մեջլիսում հարց է ուղղել վարչապետ Թայիփ Էրդողանին՝ ակնկալելով նրա պատասխանը: «Երեկ Անկարայում ձեր այցելած առևտրի կենտրոնում ինչու՞ են փակվել «Victoria’s Secret» ներքնազգեստի խանութի ցուցափեղկերը: Ճի՞շտ է արդյոք, որ ձեր հեռանալուց հետո խանութը կրկին բացվել է, սակայն ձեր անվտանգության աշխատակիցների կարգադրությամբ նորից փակվել: Ո՞վ է տվել ցուցափեղկը փակելու կարգադրությունը, դու՞ք եք հանձնարարել ձեր աշխատակիցներին»: Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե արդյո՞ք վարչապետը «անպատշաճ է համարում անշունչ մանեկեններին»: Թայիփ Էրդողանից իրեն ուղղված հարցադրումներին առայժմ պատասխան չի հնչել:

 

Էրդողանի այցի պատճառով Անկարայում փակել են «Victoria’s Secret»-ի ցուցափեղկը

թուրքիա,Անկարա,Էրդողան, «Victoria’s Secret»Թուրքական «Հյուրիյեթի» լուրի համաձայն՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը այսօր Անկարայի նորաբաց առևտրի կենտրոնով շրջելու ժամանակ փակվել է հանրահայտ «Victoria’s Secret» ներքնազգեստի խանութի ցուցափեղկը: Առևտրի կենտրոնի անվտանգության ծառայությունը նշել է, որ կապ չունի դրա հետ, այնուհետև պարզվել է, որ նման կարգադրություն տվել է կենտրոնի տնօրենը: Երբ վարչապետ Էրդողանը իր շքախմբի ուղեկցությամբ անցել է խանութի մոտով, նրա անվտանգության ծառայողներից մեկը թույլ է տվել բացել ցուցափեղկը:

Այնուհանդերձ առևտրի կենտորնի տնօրենը նշել է, որ նման որոշում ինքնակամ է ընդունել և ոչ մի կարգադրություն չի ստացել վարչապետական ծառայությունից: Սակայն հետաքրքրական է, որ խանութում ներքնազգեստ ընդհանրապետ չի եղել, ցուցադրված են եղել միայն կոսմետիկ պարագաներ: