Չինաստանի Տյանանմեն հրապարակում տուրիստների խմբի մեջ մեքենա է մխրճվել և այրվել՝ զոհվել է հինգ մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Պեկինի կառավարման մարմինների պաշտոնյանները վստահ չեն արդյո՞ք այդ դեպքը ահաբեկչություն է եղել, թե ոչ:
Մեքենայում գտնված երեք ուղևորները մահացել են, զոհվել է նաև մեկ ֆիլիպինցի կին և Գուանդուն նահանգից մեկ տղամարդ զբոսաշրջիկ:
Պատահարի հետևանքով շուրջ 38 մարդ վնասվածքներ է ստացել:
Կենտրոնական և Պեկինի ղեկավար մարմինները հանդիպում են կազմակերպել դեպքը հետաքննելու և մայրաքաղաքի անվտանգությունն ու կայունությունը ապահովելու նպատակով:
Հրապարակի կենտրոնով անցնող հիմնական ճանապարհը դեպքի կապակցությամբ որոշ ժամանակով փակվել է:
Հայտնի զբոսաշրջային վայրը, տեղակայված լինելով կենտրոնական ղեկավարության Չժունանհայ համալիրի և Ժողովուրդների Մեծ դահլիճի մոտակայքում, անընդհատ վերահսկողության տակ է գտնվում:
Այդտեղ է գտնվում նաև Մաո Ցզեդունի դամբարանը:
Tags: հրդեհ, Չինաստան, Պեկին, Տյանանմեն հրապարակ
